Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Այդ թիմում սեփական կարծիք ունեցողներ չկան

Այդ թիմում սեփական կարծիք ունեցողներ չկան
06.12.2024 | 16:13

Իշխող թիմում գոյություն ունեցող «սեկտանտիզմի» մասին խոսում ենք տարիներ շարունակ․ անընդհատ ասում, տարբեր օրինակներ ենք բերում, որ այդ թիմում սեփական կարծիք ունեցող կերպաներ չկան՝ բոլորը շարքային կատարողներ են՝ ժամանակակից «քաղաքական ստրուկներ», ովքեր, շեֆին հաճոյանալու համար, պատրաստ են ամեն ինչի։ Նրանք, մի մարդու նման, կատարում են իրենց տիրոջ ցանկացած քմահաճույք ու կապրիզ՝ միայն թե «տերը չբարկանա», քաղցր աչքով նայի իրենց։ Սրանց մոտ էս մառազմատիկությունն անցնում է բոլոր չափելի սահմանները։

Ըստ էության, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մարդիկ քաղաքական կենսագրություն չունեն, քաղաքական գործընթացներից մղոններով հեռու արարածներ են և, իրենց ամենաֆանտաստիկ երազում անգամ, չէին կարող պատկերացնել, որ կլինեն «պետական չինովնիկ», դրա համար քծնում ու կզում են ինչքան հնարավոր է խորը։ Նրանք բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքի մի շարժումով և, հարկ եղած դեպքում, առանց դեմքի մի մկան շարժելու, կարող է փոշիացննել իրենց։ Կապ չունի, թե տվյալ դեպքում ով է այդ անհատը, ինչ քաղաքական դիրք ունի. բոլորը Նիկոլի գերին են։ Անկեսագրությունն ու անարժեքությունը, որով այսօր տառապում է իշխող վերնախավը, բարդ բան է: Ես խորը համոզմունք ունեմ, որ նրանցից շատերը համաձայն չեն, անգամ դեմ են նիկոլական զառանցանքներին և այն հակապետական պնդումներին, որոնք նա հնչեցնում է տարբեր ամբիոններից: Կարծում եմ՝ հոգու խորքում նաև նեղվում են, բայց, քանի որ չունեն սեփական «ես» ու արժեքային համակարգ, ստիպված նրան հավասար կուլ են տալիս այն բոլոր լուտանքները, որոնք հնչում են շեֆի հասցեին։

Ասվածիս վառ օրինակը Աղազարյան Հովիկի երեկվա «խոստովանությունն» էր, որն իր մեջ ճշմարտության և անկեղծության տարրեր ուներ: Ուղղակի այստեղ հարցը կայանում է այլ բանում։ Երբ Աղազարյանը հայտարարում է, թե «կողմ կքվեարկի ՔՊ նախագծերին, բացի Սահմանադրության, Անկախության հռչակագրի ու Խաղաղության պայմանագրի մասին» թեմաները, այդքան էլ անկեղծ չի։ Երբ Աղազարյանը շեշտում է, թե Անկախության հռչակագիրն իր համար կարմիր գիծ է, առնվազն հավատ չի ներշնչում այնքանով, որ, եթե մարդն ունի սկզբունք ու արժեք, ապա դրա մասին բարձրաձայնում է հենց սկզբից, երբ Նիկոլն այդ մասին հայտարարում էր ԱԺ ամբիոնից։ Ես կընդունեի ու շատ ավելի կհարգեի Աղազարյանին, երբ նա դրա մասին բարձրաձայներ հենց նույն ԱԺ ամբիոնից անմիջապես Նիկոլի ելույթից հետո և հստակ կետերով նշեր, թե ինչու է այդպես կարծում։ Այլապես, երբ հիմա արդեն նեղն են գցել, փաստացի կալանավորվելուն «5 պակաս» կարգավիճակում է, բոլոր նախկին թիմակիցներն ինչ ասես ասում են իր հասցեին, կանգնել և ասել, թե այս կամ այն հարցն ինձ համար «կարմիր գիծ» է, այդքան էլ անկեղծ չի։

Հ․գ․ Ի դեպ, Փաշինյանին ու նրա թիմին մի կարևոր ուղերձ էլ փոխանցեմ․ անկախությունն ու պետականության պահպանումը ձեռք չի բերվում զիջումներով, ինչը ձեր գործունեության անկյունաքարային բանաձևումն է: Պատմությունը հազարավոր օրինակներ ունի, երբ զիջելով ոչնչի չեն հասել, ընդհակառակը՝ շահել է պայքարողն ու կեցվածք ունեցողը։ Ինչ վերաբերում է թուրքերին հավատալուն ու նրանց «պուպուշ» թեզերն ականջները կախած լսելուն, հրեն, նայեք, թե Սիրիան ի՞նչ արեցին։ Ասադն էլ պակաս չէր լսում, տեսա՞ք՝ ի՞նչ եղավ․ էսօր արդեն հասան Հոմս։ Այ հետերանե՛ր, թուրքերը մի օրակարգ ունեն՝ վերականգնել Օսմանյան կայսրությունը (Էրդողանիդ սենյակում Օսմանյան կայսրության քարտեզն է կախված), ու էսօր նրանք վերականգնում են Օսմանյան կայսրության Հալեպի նահանգը, որի մեջ մտնում էին Հալեպը, Համան, Հոմսը: Իսկ դուք, կռապաշտ մոլագարի նման, չոքեչոք շարունակում եք լիզել թուրքի արյունոտ կոշիկը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2792

Մեկնաբանություններ