Թուրքական մեդիատիրույթում տարածվում է մի տեղեկություն, որը լույս է սփռում Ասադի վարչակարգի տապալման հիմնական մոտիվացիայի վրա:
Anadolu-ի հաղորդմամբ Թուրքիայում մտորում են վերականգնել Քաթարից, Սիրիայից և Թուրքիայով դեպի Եվրոպա գազամատակարարման պրոյեկտը:
Հատկանշական է, որ նախագիծն առկա էր դեռևս 2009 թ. և մերժվել էր Ասադի կողմից, որովհետև վերջինս չէր ցանկանում իր երկիրը դարձնել Արևմուտք-ՌԴ էներգետիկ և քաղաքական մրցակցության դաշտ: Հատկանշական է, որ հենց այս մերժումը շատերի գնահատմամբ իրենց չներվեց Արևմուտքի, Թուրքիայի կողմից և Սիրիայում դժոխքի հիմնական կատալիզատորը հանդիսացավ:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ