ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ժամավաճառություն է և պրիմիտիվ բլեֆ՝ վերարտադրվելու հիմքեր նախապատրաստելու համար

 Ժամավաճառություն է և պրիմիտիվ բլեֆ՝ վերարտադրվելու հիմքեր նախապատրաստելու համար
17.12.2024 | 12:52

Երբ Նիկոլ Փաշինյանը, բան ու գործ թողած, անդրադառնում է սափրվելու կամ ատամները լվանալու ժամանակ ջրի ծորակ բաց թողնելու փաստին, դա խոսում է նրա իրական արժեհամակարգի ու քաղաքական նիհիլիզմի (ոչինչ գոյություն չունի, ամեն ինչ անիմաստ է) գերդոզավորվածության մասին: Այդ անձնավորությունը լիբերալ-ֆաշիզմի ու նեոնիհիլիզմի իրական կրողն է և իր «դավանաբանությամբ», տարբեր չափաբաժիններով, 7 տարի կերակրում է հասարակական լայն զանգվածներին (ասեմ՝ բավական հաջող):

Փաշինյանն իր խոսքում, իբր փորձելով կանխել այս թեմայի հետ կապված քննադատությունը, նշում է, թե՝ «դե հիմա կասեք սա ի՞նչ թեմա է, որ երկրի վարչապետը բարձրաձայնում է»: Ու կասեմ. կենցաղայինից ցածր, անհոդաբաշխ ու նաիվ նման հնարքներով Նիկոլը փորձում է մտնել ամեն մեկիս անձնական տիրույթ և ցույց տալ, որ, օրինակ, ջրի օգտագործումն այնքան կենսական ու կարևոր նշանակության հարց է պետության համար, որ բոլորը պետք է խնայեն, ջրաչափերը չկանգնեցնեն, պետության հետ արդար ու անկեղծ լինեն:

Թերևս, Նիկոլի հետ կհամաձայնեի, ավելին, մի բան էլ կերկրորդեի նրան, եթե նույն կերպ ինքը լիներ պետության հետ անկեղծ ու ազնիվ և թիկունքից դաշույնը չխրեր պետության ու հայի թիկունքը՝ դառնալով թուրքի խամաճիկը: Բնավ չեմ պատրաստվում պետություն-անհատ թեմայով քաղաքագիտական դասախոսություն կարդալ, ուղղակի Նիկոլն ու նիկոլանմաններն ուղիղ 7 տարի հանգամանալից ցույց տվեցին, թե ինչպես չպետք է ղեկավարել երկիրը, քանի որ դա, պետականաքանդում ու կործանում կոչվելուց զատ, այլ բնորոշում չունի:

Պետւթյան ղեկավարը չի կարող «քցել» պետությանը՝ թողնել թուրքը դիրքավորվի Սև լճի շուրջ՝ 30%-ն իրենով անի, թույլ տա՝ հարմարվեն Սևանից մի քանի մետր հեռավորության վրա ու հետո գա ու անամոթաբար խոսի ջրի խնայողաբար օգտագործելուց: Պետության անկեղծ ղեկավարը վարի չի տա 30 տարի քիչ թե շատ, լավ կամ վատ, ծուռ թե ուղիղ շարված պետության պատերը, մադկանց համոզելով, թե՝ դե, նախկին «վարպետները» առանց ամրան ու քիչ ցեմենտով են շարել, դրա համար պետք է քանդեմ, նորը շարեմ՝ մոռանալով, որ տանիքը կփլվի:

Իրականում այն, ինչ այսօր անում է Նիկոլը, զուտ ժամավաճառություն է և մարդկանց աչքի համար պրիմիտիվ բլեֆ. նրան ժամանակ է պետք վերարտադրվելու հիմքեր նախապատրաստելու համար՝ ուրիշ ոչինչ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ