Սրանց նույնիսկ «խաղաղությունից» է պատերազմի հոտ գալիս: Նայում ես՝ իբր «խաղաղություն» է, խորանում ես՝ մեջը տեսնում ես պատերազմ:
Որքան լայն են սրանք ցուցադրում իրենց «խաղաղասիրությունը», այդքան կոշտ է Ադրբեջանը այն ուղարկում գրողի ծոցը: Որքան շատ են արտաքին աշխարհին ցուցադրում «խաղաղասիրությունը»՝ իրենց տեր կանգնելու ակնկալիքով, այդքան հեռու հասցեով է ուղարկում աշխարհը սրանց: Որքան շատ են համոզում այս հասարակությանը, որ իրենք «խաղաղություն» են ուզում բերել, այդքան շատ է հասարակությունը սպասում պատերազմի:
Վլադիմիր Մարտիրոսյան