Ըստ սրանց կողմից տարածվող գովազդի, սրանք «տարիներ ի վեր աջակցում են Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանը»: Ավելին, սրանք պատրաստվում են «շարունակել շրջակա միջավայրի նախարարության հետ այս արդյունավետ համագործակցությունը»:
Խնդիրն այն է, որ սրանք, մեծ հաշվով, չեն ստում: Իրականում, վստահ եմ` սրանք «Սևանի պաշտպանության» պատրվակով գերմանացի հարկատուներից անընդհատ մի կլորիկ գումար են քերում, «ծանոթ-բարեկամներին» դրամաշնորհներ բաժանում, միգուցե` սեմինարներ կազմակերպում: Դե, գիտեք, որ գրանտակերների ՄԻԱԿ զբաղմունքը սեմինարներ կազմակերպելն է: Բացառապես սա է սրանց «Սևանի պաշտպանության» չգիտեմինչը:
Եվ, պարադոքսն այն է, որ սրանք երբևէ չեն էլ հերքում, որ որևէ հարցում դրամաշնորհ տրամադրելուց (ենթադրաբար, «ատկատով») և, առավելագույնը` սեմինար կազմակերպելուց այն կողմ ոչինչ չեն նախաձեռնում:
Ինչ վերաբերում է «արդյունավետ համագործակցությանը», ապա շրջակա միջավայրի նախարարության հետ «համագործակցելու» փոխարեն, ավելի լավ չէ՞ր լինի դեսպանություն այցելող ՀՀ քաղաքացիների հետ տարրական շփման եզրեր գտնեիք:
Հիշեցնեմ` տարիներ շարունակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն անհասանելի էր քաղաքացիների համար, դեսպանություն այցելության համար հերթը վաճառվում էր:
Այժմ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը զբաղվում է ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ, վերջիններիս իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարմամբ: Зато Սևանն են «փրկում»:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
AuswärtigesAmt, AnnalenaBaerbock, OlafScholz, FriedrichMerz, կլինի՞ Սևանը «փրկելու» փոխարեն, ՀՀ քաղաքացիներին ձերբազատեք Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ներկայությունից: Հավատացնում եմ, որ միայն այդ դեպքում Սևանը «կփրկվի»: