«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ի՞նչ ունենք քանդարշավից յոթ տարի անց

Ի՞նչ ունենք քանդարշավից յոթ տարի անց
31.03.2025 | 20:12

2018 թվականի ճիշտ այս օրը՝ մարտի 31-ին, Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի (ավելի շուտ ու ճիշտ՝ քանդարշավի) սկիզբը դեպի մայրաքաղաք Երևան, որն իր ավարտին հասավ մայիսի 8-ի պետական հեղաշրջմամբ։

Քանդարշավի մեկնարկից անցել է ճիշտ յոթ տարի, իսկ ինչ արեցին այս տարիների ընթացքում պետհեղաշրջման թիմի պարագլուխը և մյուս անդամները։

Մերժեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորման վերջին տարբերակը։

Զոհեցին ավելի քան 4000 հայորդիների, խեղեցին հազարավոր երիտասարդների ֆիզիկապես և հոգեպես։

Տանուլ տվին պատերազմը՝ կնքելով խայտառակ կպիտուլյացիոն փաստաթուղթ։

3000-ամյա հայկական Արցախը հանձնեցին Ադրբեջանին։

Թշնամուն հանձնեցին 21 քաղաք և 241 գույղ իրենց քաղաքացիական, ռազմական, կրոնական, էներգետիկ, կրթական, մշակութային և կենցաղսպասարկման ենթակառուցվածքներով ու ինչքով։

150 000 արցախահայություն դարձրին անտուն ու տարագիր։

Ամբողջապես հրաժարվեցին Արցախյան հարցից։

Վերջնականապես ուրացան Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանը վերածեցին թուրքական ազդեցության գոտու։

Սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնեցին Տավուշի համայնքապատկան հողերը։

Ադրբեջանի տիրապետության տակ թողեցին Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում օկուպացված տարածքներ։

Ադրբեջանի պահանջների կատարումը դարձրին իրենց իշխանության օրվա հրամայական։

Ադրբեջանից խաղաղություն աղերսելը դարձրին ամենօրյա գործելաոճ։

Մի քանի անգամ ավելացրին հարկային բեռը մանր ու միջին բիզնեսի համար։

Ավելացրին աշխատող աղքատների թիվը։

Ամբողջությամբ քանդեցին միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգը՝ կրթության որակը իջեցնելով անասելի ցածր մակարդակի։

Սովորական երևույթ դարձրին հակառակ քաղաքական կարծիք հայտնողների հանդեպ բռնաճնշումներն ու ընտրովի արդարադատությունը՝ ավելացնելով քաղհալածյալների ու քաղբանտարկյալների թիվը։

Ցավոք, ցանկը կրելի է շարունակել անսպառ․․․

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ