Հարազատներս, իմ սիրելի արցախահայեր, Երևան քաղաքում մի քչ վատացել է մեր հանդեպ բնակչության մի հատվածի` նիկոլապաշտերի վերաբերմունքը։ Եկեք հաշվի չառնենք։ Ամեն մարդ խոսում է իր խելքի չափով։ Այդքան է այդ մարդու խելքը, ինչ նեղանաս նրանից։
Բայց մեր շրջապատում կան այնքան հրաշալի, սրտացավ հայեր, որոնք իրենց համարում են արցախցի։ Դա արդեն սփոփանք է մեր վերքին, չէ՞։
Մարդիկ կան, որոնց մենք չենք ճանաչում, բայց նրանք հանրահավաք են անում` ի պաշտպանություն մեր իրավունքների։ Չգնա՞նք մասնակցենք այդ հանրահավաքին։
Իհարկե, պիտի գնանք։
Դա Կարեն Ավեյանի «Վերածնունդ» կազմակերպության հանրահավաքն է, որը կկայանա ապրիլի 12-ին,
ժամը 6-ին` Ազատության Հրապարակում։
Չլսեք կողքից խոսացողներին, վաղը մի ուրիշ կազմակերպություն հանրահավաք կկազմակերպի հանուն մեզ, արցախցին պետք է այնտեղ ևս լինի։
Դա փոխհամագործակցության մշակույթ է, որը համախմբում է կոչվում։
Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ գույն ունի, ինչ կուսակցություն ունի։
Ուզում է մեզ օգնի, մեր գլխի վրա տեղ ունի։
Եթե բոլորը մի մեխի են խփում` նիկոլի իշխանափոխության, ուրեմն, ազգը միավորվում է։
Եկեք միանանք այդ միացմանը, խնդրում եմ։
Եկեք չհիասթափեցնենք մարդկանց։
Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես։
Հույսով ու հավատով սպասում ենք ձեզ , ապրիլի12-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում (օպերա)։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ