«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
18.04.2025 | 12:03

Հաղորդում հանցագործության մասին

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձ կատարելու գնով Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) առաջարկած «խաղաղության պայմանագիրը», ավելին՝ բացեիբաց հրաժարվում է դրա ստորագրումից՝ ներկայացնելով վերջնագրից չտարբերվող նոր նախապայմաններ ու պահանջներ: Եվ սա՝ չնայած նրան, որ Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամու առաջարկած «խաղաղության պայմանագիրը» ոչ միայն թաղում է Արցախի հարցը, այլև մեծապես Հայաստանի անվտանգության ու շահերի դեմ է:

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել «խաղաղության պայմանագիրը», քանի որ մինչ այժմ Նիկոլ հայադավի և Նիկոլի ոհմակի հրամցրածն ուտելուց հետո Ալիևի ախորժակը բացվել է: Ցանկացած ժամանակ, երբ Բաքուն համարեց, որ հարմար պահն է պատերազմով Հայաստանից ավելին պոկելու, գնալու է այդ քայլին, եթե համարեց, որ հարմար պահն է ու կարող է ողջ Հայաստանը գրավել, մազաչափ չի տատանվելու՝ իրականացնելու իր և Մեծ Բրիտանիայի պլանները…

Ինչպես տեղեկացրել է «Անվտանգություն ու ժողովրդավարություն» ՀԿ նախագահ. քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ադրբեջանական Az.tv-ն վերջերս Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը և այլ բնակավայրեր, Հայաստանի ինքնիշխան տարածքը հերթական անգամ ներկայացրել է իբրև Արևմտյան Ադրբեջան՝ չթաքցնելով մեր երկրին տիրելու այդ ցեղասպան պետության հավակնությունները, իսկ Միլի մեջլիսում «Վերադարձ հայրենիք» խորագրով քննարկում է եղել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրենց մտադրության, պլանների կապակցությամբ:

Չնայած նրան, որ, ըստ կողմերի, խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ քննարկված ու համաձայնեցված է, Ալիևը պայմանագրի 17 կետերից բացի, նոր պահանջներ է առաջադրել.

«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն,- հայտարարել է Ալիևը:- Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր օրինական պահանջն է»։

Ոճրագործ Ալիևն, իհարկե, լկտիաբար ստում է՝ հաչալով այն մասին, թե Արցախն Ադրբեջանի օրինական, պատմական տարածքն է, և լռել ու լռում է, որ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անօրինական հավակնություններ, նկրտումներ: Ընդգծենք, որ դրանք Ադրբեջանի Սահմանադրությունից բացառելու պահանջ երբևէ չի առաջադրվելՆիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից, ինչը, երբ խոսքը, հոգուտ Ադրբեջանի, պետական դավաճանների մասին է, միանգամայն սպասելի էր:

Դե, իհարկե, Նիկոլ հայադավն անմիջապես կկատարեր իր «բարեկիրթ» եղբոր վերոնշյալ պահանջները, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը և նոր Սահմանադրության ընդունմամբ դրա նախաբանից Անկախության հռչակագրի օտարումը բացառապես իրենից և իր ոհմակից կախված լիներ: Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում կա արտաքին դերակատարների, մասնավորապես, Ռուսաստանի գործոնը, այսինքն՝ եթե Նիկոլը վստահ լիներ, որ Պուտինը և Թրամփը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշում կկայացնեն, Ալիևի հետ միասին համապատասխան խնդրանքով կամ առաջարկով արդեն դիմած կլիներ նրանց: Բայց վստահ չէ և հասկանում է իր այդ քայլի խիստ ռիսկային լինելը, ինչպես նաև իր տվյալ քայլի հրապարակայնացումից հետո հնարավոր հետևանքները…

Բայց հիմնական խոչընդոտը ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարումը չէ, այլ Ալիևի և իր սրտի ուզած Սահմանադրության ընդունումը, ինչն առանց հանրաքվեի հնարավոր չէ, մինչդեռ Գյումրիում և Փարաքարում ավագանու, քաղաքապետի ընտրություններն առավել ևս ցույց տվեցին Նիկոլի և Քեմալական պայմանագրի վարկանշի խայտառակ ցածր մակարդակը: Չկարողացան հաղթանակ ապահովել նույնիսկ ահավոր ընտրակեղծիքների, ընտրախախտումների, տեղամասերում էլեկտրաէներգիայի անջատումների դիմելու միջոցով:

Նոր Սահմանադրության ընդունումը հանրաքվեի դնելու դեպքում զարտուղի ճանապարհով հաջողության հասնելու տարբերակ չկա: Կա միայն մեկ հնարավորություն, մեկ տարբերակ՝ այն քանակի ընտրակեղծիքներ, որոնք թույլ կտան ընդունել նոր Սահմանադրությունը, սակայն, ինչպես Գյումրիում ու Փարաքարում ընտրությունները փաստեցին, դրա հնարավորությունն արդեն չունեն, ընտրողներն արդեն բավականաչափ արթնացել են:

Բացի վերոնշյալից, եթե հանուն իրենց այդ հայադավ նպատակի, այնուամենայնիվ, քվեները կեղծեն աննախադեպ կերպով ու շատ ավելին, քան կարելի է պատկերացնել, ապա դրանով կարող են սեղմել երկրում պետական հեղաշրջման ձգանը, ինչը, կարծում ենք, Նիկոլը և իր ոհմակը հասկանում են: Հայաստանի վարչապետի աթոռը զավթածը մի առիթով արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը հանրաքվեի է դրվելու 2027թ., այսինքն՝ խորհրդարանի 2026թ. ընտրություններից հետո:

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը չի բացառել, ըստ էության, հնարավոր է համարել, որ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում այլևս չի լինի, այսինքն՝ կկատարեն Ալիևի պահանջը: Թեև Նիկոլ հայադավն էլ, որը դեռ ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի 79- րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում չի բացառել, որ ինքը պատրաստ է նաև Ալիևի հիշյալ պահանջը կատարել, և այժմ էլ, ըստ էության, վերահաստատել է իր այդ դավաճանական նպատակադրումը, այնուհանդերձ, կարծում ենք, հաշվարկել է, որ բանը չի հասնի դրան, մինչ այդ արդեն կլինի պատերազմը և Ալիևը կհասնի շատ ավելիին, քան Հայաստանին նոր Սահմանադրության ընդունում պարտադրելը և դրանից հետո «խաղաղության պայմանագիր» ստորագրելը:

Սահմանին ադրբեջանական կրկնվող սադրանքները, Հայաստանին հրադադարի ռեժիմ խախտումներ շարունակաբար վերագրելը ու դրանով իսկ առաջիկա ագրեսիայի համար տեղեկատվական- քաղաքական հենք նախապատրաստելը լավագույն վկայությունն են նրա, որ Ադրբեջանը պատրաստվում է «խաղաղության պայմանագիրը» կնքել յուրովի՝ պատերազմի արդյունքում Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելով կամ վերջ տալով Հայաստանի, որպես պետության, գոյությանը, ինչի համար, բնականաբար, կարիքը չունի կնքելու Նիկոլի տարփողած «խաղաղության պայմանագրի» առկա կամ գուցե արդեն նախկին դարձած տարբերակը:

Ժամանակն է բռնելու Նիկոլ հայադավի օձիքը և հարցնելու՝ ի՞նչ եղավ այն «խաղաղության պայմանագիրը» կամ «խաղաղության պայմանագրի» կնքումը, որի մասին այսքան ժամանակ բարբաջում էիր… Ալիևի նոր պահանջներից հետո՞ էլ ես շարունակելու բարբաջել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման մասին, ոհմակիդ հետ միասին պատրա՞ստ ես կատարելու Ալիևի վերոնշյալ պահանջները, եթե այո, ե՞րբ և ինչպե՞ս… Եթե դրանից հետո էլ Ալիևը նոր պահանջներ մոգոնի, ի՞նչ ես անելու, օրինակ, եթե պահանջի Էռատոյին Բաքու գործուղել իրեն բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, որ դրանից հետո իբր մի կերպ կարողանա ողորմել Հայաստանին ու ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ի՞նչ ես անելու, այդ պահա՞նջն էլ ես կատարելու…

Ի գիտություն Հայաստանի իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին. Նիկոլն, իր ոհմակի, Քեմալական պայմանագրի այլ անդամների հետ միասին, իր մոգոնած ու բարբաջած «խաղաղության պայմանագրի» ստորագրման, իսկ իրականում դրա ներքո թաքցված պետական դավաճանության հերթական քայլը կատարելու համար Հայաստանի, մեր երկրի բնակչության և ողջ հայության հաշվին չափազանց թանկ գին է վճարել Ալիևին, Ադրբեջանին: Եթե դեռ իբր չեք հասկացել, բացատրեմ…

Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, Հայաստանին ու հայերիս թշնամի պետությանը փաստաթղթով (փաստաթղթերով) հանձնել է Տավուշի մարզում հայաստանապատկան մի շարք բնակավայրեր և Հայաստանի ինքնիշխան տարածքի ռազմավարական նշանակություն ունեցող բավական մեծ հատվածներ, ընդ որում, վերոնշյալներն Ադրբեջանին հանձնելու դիմաց չպահանջելով, չստանալով ժամանակին Հայաստանից Ադրբեջանի բռնազավթած Արծվաշենը, վարչապետի պաշտոնում իր ոչուբարով պաշտոնավարման ընթացքում Սյունիքում պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնված տարածքները (Մեծ Իշխանասար, Սև լիճ և հարակից տարածքներ, տարածքներ նաև Սիսիան համայնքում), Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի գրաված տարածքները:

Եվ հիմա, երբ Ալիևը, ինչպես և սպասվում էր, մերժել է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, հերթական հիմքն է առաջացել Նիկոլից և իր ոհմակի համապատասխան անդամներից հաշիվ պահանջելու, և քանի որ այդ հաշիվը նրանք, բնականաբար, չեն կարող տալ, ուրեմն նրանց խստագույն քրեական պատասխանատվության:

Թե վերոնշյալ դավաճանական քայլի համար Նիկոլն Ալիևից կամ մեկ ուրիշից քանի միլիոն կամ միլիարդ դոլար է ստացել կամ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պատրվակելով, իրականում ինչի դիմաց է կատարել պետական դավաճանության իր հերթական քայլը, հենց համապատասխան իրավապահ մարմինների և օբյեկտիվ քննության պարզելու խնդիրն է, ինչը նշանակում է, որ սույն հրապարակումը, որը հանդիսանում է հանցագործության (պետական դավաճանության) մասին հրապարակային հաղորդում, հիմք ընդունելով, նրանք պարտավոր են Հայաստանի քրեական օրենսգրքի 418–րդ հոդվածի հատկանիշներով հանրային քրեական վարույթ հարուցել, անհապաղ ձերբակալել Նիկոլ հայադավին, ապա և կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան:

Կանե՞ն վերոնշյալ գործողությունները, ինչի հույսը, անկեղծ ասած, չկա, լա՛վ, չե՜ն անի, վաղն իրենք՝ իրավապահ համակարգի համապատասխան պաշտոնյաներն էլ, Նիկոլի հետ միասին, կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե, իհարկե, մինչ այդ Նիկոլ հայադավը ողջ մնա…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ