Հարգելի երևանցինե´ր:
Երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայարանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով: ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի, այլ, Իսահակյանին թրաֆիքինգի ենթարկելով, ցանկանում է Երևանի սիմվոլիկ քարտեզից դուրս հանել բուհերի ու ուսանողության հետ որևէ կապ ու ընդհանրություն ունեցող տեղանունը՝ որպես նախերգանք խոշորամասշտաբ կոռուպցիոն մի ծրագրի, որի անունն է Սնուփ Դոգի անվան «Ակադեմիական քաղաք»:
Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ