«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Առաջարկում եմ սահմանադրական փոփոխությունների դեպքում հանել նախագահի պաշտոնը

Առաջարկում եմ սահմանադրական փոփոխությունների դեպքում հանել նախագահի պաշտոնը
27.04.2025 | 13:46

Վերջին ամսիներին, երբ աշխարհի ամենահարուստ և ամենախելացի մարդու շնորհիվ կորցրել եմ հիմնական ու սիրելի աշխատանքս, պատկերացնում եք՝ իմ շրջապատը, սկսել եմ լրջորեն հետևել իմ երկրի պետական բյուջեի ծախսերի արդյունավետությանը։

Ի վերջո, այդքան մոտ շփումներ ունենալով աշխարհի ամենահայտնի մարդու հետ, պետք է կամ նրան պարգևել 13-րդ զավակը կամ դառնալ հարուստ՝ ինչպես նա, կամ լինել խելացի՝ ինչպես նա։

Ես ընտրել եմ երրորդը։

Եվ այսպես, օրինակ, ինչու պետք է Հայաստանի հարկատուների հաշվին պահվի մի պաշտոն, որի մասին լսում ենք միայն, երբ՝ կամ Անգլիայի թագուհի է մահանում, կամ՝ Հռոմի պապ։

Բարեբախտաբար, Անգլիայի թագավորական ընտանիքը շատ երկարակյաց է, Հռոմի պապերն էլ հաճախ չեն փոխվում, ամենայն հարգանքով և ցավակցությամբ՝ ասեմ։

Եվ, այդուամենայնիվ, օրինակ, դա ինչ անարդյունավետություն է, հիմա, որ մեր երկրում Մասկ չկա, միջազգային թաղման բյուրոյի ծախսերի ֆինանսավորման բեռը պետք է դրվի հարկատուների վզի՞ն։

Դրա համար ԱՁ-ի 5 տոկոս հարկը միանգամից դարձավ 10%, թեև ինչպես, անկասկած, կնկատեր Մասկը, արանքում 5 տոկոսային կետի հնարավորություն կար: Ես առաջարկում եմ, Սահմանադրական փոփոխությունների դեպքում, հանել ոչ թե Անկախության հռչակագրի հղումը, որը ոչ հաց է ուզում, ոչ ջուր, բայց օդ ու ջրի նման անհրաժեշտ է, այլ հանել նախագահի պաշտոնը, որը համ հաց է ուզում, համ ջուր, համ ծառայողական ավտոմեքենաներ, ահռելի աշխատակազմ, դաշնամուր, ֆոտոապարատ, շրջագայություններ և այլն՝ ինչ մտքներովդ անցնի, բայց չի հիմնավորում իր անհրաժեշտությունը։ Մի խոսքով, շատ անարդյունավետ ծախս։ Այդպիսի սահմանադրությունը, թերևս, տրամաբանական կգնահատեր նաև, արդյունավետության կարգավորիչներից ամենահայտնին։

Շաքե ԱՎՈՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ