«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Երկրագնդի ցանկացած անկյունում ոչ պասիոնարը իր տեղը զիջում է պասիոնարին

Երկրագնդի ցանկացած անկյունում ոչ պասիոնարը իր տեղը զիջում է պասիոնարին
09.04.2025 | 17:01

Թույլերը, իրենց քայլերն ու քաղաքականության նման ինչ-որ բան պլանավորելիս, պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ ուժեղները պատրաստ են կորուստների գնալով պաշտպանել միայն այն, ինչ իրենց է պատկանում և պատրաստ են ինչ-որ չափով պաշտպանել նաև այն, ինչ որ պոտենցիալ ձևով հույս ունեն, որ իրենց է պատկանելու։

Երբ շահը կա և, հատկապես, գոյաբանական շահը, ապա ամեն ինչ, այդ թվում նաև դաշնակից լինելը, կարող է հեշտությամբ մոռացվել։

Հավերժական մրցապայքարում հակամարտ ուժերը հակառակորդին հաղթելու և նրա նկատմամբ առավելության հասնելու համար գործադրում են իրենց բոլոր հնարավորությունները, մի գործունեություն, որը ստիպում է նրանց մշտապես գտնվել առավելագույն դժվարության խնդիրներ լուծելու պայմաններում, որն էլ ապրելու խորապես ոչ գծային ռեժիմ է։

Քանի որ հակամարտության մյուս կողմն էլ է գտնվում նույն պայմաններում, ապա մրցակցող կողմերից որևէ մեկը չի կարող նահանջել հնարավորություններ ու ռիսկեր պարունակող ապրելու ոչ գծային ռեժիմից, քանի որ, հակառակ դեպքում, կխախտվի դինամիկ հավասարակշռության վիճակը հակառակորդի հետ։

Այսինքն, սա նշանակում է, որ հակառակորդ կողմերից ոչ մեկը պայքարից հետ կանգնելու և միամտորեն հանգստանալու իրավունք չունի, քանի որ վաղ թե ուշ դա կբերի պարտության։

Եվ դա վերաբերում է ոչ միայն գոյաբանական պայքարի սրացումներին, ինպիսիք են պատերազմները, այլ նաև սովորական կյանքին, որի ընթացքում բարեհոգորեն հանգստացողը դուրս է մղվում բոլոր ոլորտներից և, նույնիսկ, ապրած տեղերից։

Այս առումով արժի հիշել մեր ապրած արեալը 19-րդ դարի վերջին և համեմատել այն ներկայի հետ։

Եվ պետք է հիշել նաև, որ երկրագնդի ցանկացած անկյունում ոչ պասիոնարը իր տեղը զիջում է պասիոնարին, քանի որ ամենօրյա պայքարում թույլ ոչ պասիոնարը արագ հոգնում է, իսկ պասիոնարը՝ ոչ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ