«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հունվար-փետրվար ամիսները մեր տարածաշրջանի համար վտանգավոր ու վճռորոշ են լինելու

Հունվար-փետրվար ամիսները մեր տարածաշրջանի համար վտանգավոր ու վճռորոշ են լինելու
09.01.2025 | 16:01

Այն, որ հունվար-փետրվարին Բաքվի բռնապետն իր խոսույթում, գործողություններում ակտիվանալու է, ինձ համար կանխատեսելի էր։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչու է հատկապես հիմա հոգեխանգարմունքների մեջ ընկել, ինչու է իր խոսույթով փորձում Հայաստանի վրա ազդել, ընդ որում, խոսելով նաև վերջնագրի տեսքով։

Սկզբից տեղեկատվական հոսք ապահովեցին այն մասին, թե Իրանը և Թուրքիան,այսպես ասած զանգեզուրյան միջանցքի համար հանդիպել ու պայմանավորվել են։ Սրանով նրանք փորձեցին մեզ մոտ ստեղծել իրավիճակ, որ մենք աշխարհում միայնակ ենք, որ անգամ Իրանը, երբ մշտապես խոսում է կարմիր գծերի մասին, գնացել, այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի շուրջ է պայմանավորվում՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։

Թվում էր, թե տոն օրերին դժվար էր լինելու այդ փուչիկը պայթեցնելը՝ կապված ոչ աշխատանքային օրերի հետ, սակայն այն շատ արագ պայթեց։ Բայց Բաքվի բռնապետը չի շեղվում նախապես պլանավորած, գծած քարոզչական ուղուց։ Հիմա էլ արդեն բացահայտ շանտաժի հասնող մեթոդով է փորձում մեզ մոտ առաջացնել վախի, հուսահատության, հուսալքության վիճակ, որպեսզի տեղի տանք։

Ասել եմ ու կասեմ՝ ինչպես Բաքվի բռնապետին, այնպես էլ ահաբեկիչ Էրդողանին , այսպես ասած զանգեզուրյան միջանցքը հարկավոր է մեր ստորագրությունով, որպեսզի այն լեգիտիմ լինի, որպեսզի այն կարողանան օգտագործել էներգետիկ ռեսուրսների միջազգային փոխադրումների համար։

Կարևոր է , որ հասկանանք, թե այս շրջանում ովքեր են շահագրռված այդ միջանցքով։ Եթե կար շրջան, որ ՌԴ-ն շահագրգռված էր, ապա առնվազն հիմա նա հետ է քաշվել՝ ելնելով Իրանի դիրքորոշումից, խաղի մեջ է մնացել Թուրքիան, որի վրա կարող է բացառապես ազդել ԱՄՆ-ը։ Ցավոք, ԱՄՆ-ում նոր իշխանությունը Էրդողանի համար նվեր է լինելու, քանի որ Թրամփը իր նախկին նախագահության տարիներին Էրդողանին բավականին մեծ անկախություն տվեց, ինչի շնորհիվ Էրդողանին հաջողվեց ստեղծել ռազմարդյունաբերություն, անկախ ռազմաքաղաքական դիրքորոշում տարածաշրջանի հետ կապված։ Եթե այս անգամ էլ Թրամփը նմանատիպ քաղաքականություն վարի, այսինքն, արձակի Էրդողանի ձեռքերը, ապա այն շատ ծանր է նստելու տարածաշրջանի հետագա խաղաղության վրա։

Իսկ Բաքվի բռնապետի գործողություններին կարող են հետևել ռազմական ինտրիգները մեր սահմանի այս կամ այն հատվածում, մեզ փորձելու է ներքաշել լայնածավալ գործողությունների մեջ, որպեսզի ռեալ, իրական շանտաժի հնարավորություն ունենա։ Հունվար-փետրվար ամիսները մեզ համար, մեր տարածաշրջանի համար վտանգավոր ու վճռորոշ են լինելու:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 16304

Մեկնաբանություններ