ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը

Կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը
07.11.2013 | 14:02

«Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում այսօր ժամը 18-00-ին տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմի` «Հայկ. փախուստի» ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով լքել են հայրենիքը կամ ընդհակառակը, ծնվելով և կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել Հայաստան:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի մասին՝ թատերական ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի:

«Հայկ. փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր: Ֆիլմի պատումը թատրոնի ռեիսոր Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա խնդիրները չեն լուծվել. նրա հակասություններով լի խոսքը գրեթե չի փոխվել:

Ֆիլմն այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին:

Մուտքը հրավիրատոմսով է, որը կարելի է ձեռք բերել Մոսկվա կինոթատրոնում, ցուցադրությունից 30 րոպե առաջ:

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ