ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«1-ին հանրապետության 100-ամյակի օրերին ցանկալի է ունենալ նոր զինանշան»

«1-ին հանրապետության 100-ամյակի օրերին  ցանկալի է ունենալ նոր զինանշան»
22.05.2018 | 01:15

ՀՀ զինանշանի հիմնավորապես վերամշակված տարբերակը մի քանի անգամ ներկայացվել է «Իրատեսի» ընթերցողների ուշադրությանը: Խնդրին բազմիցս անդրադարձել են այլ լրատվամիջոցներ ևս: Զինանշանի վերամշակմամբ շուրջ տասը տարի զբաղվում է գեղանկարիչ և դիզայներ, Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ: Սակայն օրեր առաջ Հ1-ի եթերով հանրությանը ներկայացավ «Մենք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, որը, իբր վերլուծելով ներկայիս զինանշանում առկա թերությունները, տպավորություն էր ստեղծում, թե հենց ինքն է հայտնաբերել դրանք և նոր տեսքով այն ներկայացնելու է հասարակությանն ու պետությանը: Սա էլ առիթ էր հանդիպելու պարոն Աղամյանին և հստակեցնելու խնդիրը:

-ՀՀ զինանշանի վերամշակմամբ զբաղվելով՝ Դուք ունեք նոր զինանշանի հեղինակային իրավունքը, սակայն հրապարակ են իջել ինչ-որ անհատներ, որոնք ուղղակի սեփականացրել են Ձեր աշխատանքը` խախտելով հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենքը, զբաղվելով, ըստ էության, գրագողությամբ:
-Դուք խիստ եք բնորոշում, ես, ավելի մեղմ արտահայտվելով, կարող եմ ասել հետևյալը. այո, ես եմ հայտնաբերել ՀՀ զինանշանում առկա ուղղակի աղաղակող հակասությունները, ծաղրանքի աստիճանի հասցրած կերպարները և դրանցից բխող բացասական ազդակները, բազմիցս հանրահռչակել եմ դրանք, իսկ 2016-ին, մշակույթի նախարարության հանձնարարությամբ, ՀՀ զինանշանի հարցերը քննող հանձնաժողով եմ հրավիրել «Մենք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանին: ՀՀ զինանշանի վերամշակման խնդիրն ինձ էր հանձնարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պավել Սարգսյանի վերջերս դրսևորած անըմբռնելի նախաձեռնությունը՝ հանդիսանալ զինանշանի վերամշակման հեղինակ, առհասարակ կկասեցնի զինանշանի ընդունման հարցը՝ խնդիրը ներքաշելով այլ հարթություններ: Այնինչ շատ տեղին կլինի, որ մայիսի 28-ին, 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարության ժամանակ մենք ունենանք նոր, անկախ երկրին արժանի զինանշան: Ես տարիներ շարունակ նորատեսք զինանշանի տարբերակները ներկայացրել եմ բազմաթիվ նկարիչների, դիզայներների, ճարտարապետների ուշադրությանը, հաշվի եմ առել նրանց առաջարկությունները և շարունակել եմ շտկումներն ու խմբագրումները: Այս տարիների ընթացքում հաճախ եմ խորհրդակցել խորհրդանշանների մասնագետ, ՀՀ հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի անդամ Գագիկ Մանասյանի հետ, նրա խորհուրդներն ու առաջարկությունները ևս նկատի եմ ունեցել: Այսինքն` ՀՀ զինանշանի վերաիմաստավորումը տարիների աշխատանքի պտուղ է: Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, ես նոր զինանշանը ներկայացրել եմ հաստատման և ստացել հեղինակային իրավունք: Ինչ վերաբերում է առանձին մարդկանց աղավաղված տարբերակներ ներկայացնելուն և հեղինակ հանդիսանալուն, դա ոչ թե իմ, այլ իրավապահ մարմինների խնդիրն է:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ