«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ «Իմ քայլը» խմբակցության մասին

Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ «Իմ քայլը» խմբակցության մասին
17.09.2019 | 14:39

Իշխանափոխության առաջին օրերին Հայաստանում ամենամեծ վարկանիշը Նիկոլ Փաշինյանից հետո ուներ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ Իշխանական մեծամասնության բոլոր անդամներն անխտիր հերոսացրել էին նրան։ ԱԱԾ-ի իրականացրած բոլոր գործողությունները փառաբանում էին։ Չնայած իշխանության մի թև, որն այսօր էլ առանձնահատուկ հրճվանքի մեջ է, այսպես ասած, սորոսականները Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքից հետո ամեն օր աշխատում էին նրան համակարգից հեռացնելու գործը գլուխ բերելու վրա։ Եվ ստացվեց։ Վերջիններս այս առումով երբեք չեն թաքցրել իրենց իրական նպատակը։ Իսկ երեկ Վանեցյանին փառաբանող իմքայլականներից շատերն այսօր արդեն հայտարարում են, թե նա չի համապատասխանել իրենց ակնկալիքներին։ Իսկապե՞ս։ Իսկ ո՞րն է եղել «Իմ քայլը« խմբակցության ակնկալիքը կամ ընդհանրապես երբ ընդհանրացնում են խոսքը, հետաքրքիր է իմանալ, թե քանի հոգի կա այդ խմբակցությունում, որ միևնույն ակնկալիքի շուրջ կարող են ընդհանուր հայտարարի գալ։ Այս խմբակցությունն այդպես էլ չկարողացավ ձևավորվել որպես քաղաքական սուբյեկտ՝ սեփական խոսքի, հայտարարության համար պատասխանատվություն կրելով։ Ասել է՝ մի անգամ նրանք կգովերգեն այս կամ այն պաշտոնյայի, հաջորդ պահին, երբ թիմից հեռանա, կբզկտեն։

Սա Փաշինյանի համար պետք է ամենամեծ ազդակը լինի, թե վտանգի պահին ինչպես իր հետ կվարվի այս խմբակցությունը։ Իսկ որ մի օր էլ նա կարող է հայտնվել Վանեցյանի կարգավիճակում, կասկածից վեր է։ Ասել է՝ երբ կառավարության ղեկավար է, իր խմբակցության աչքի լույսն է (համենայնդեպս արտաքուստ), իսկ երբ թուլանա նրա իշխանությունը և հեռացվի վարչապետի պաշտոնից, փաստորեն, չի համապատասխանի «Իմ քայլը» խմբակցության ակնկալիքներին։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ