ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հայ գրա­կա­նու­թ­յուն» ա­ռար­կա­յի առն­չու­թ­յամբ «Իմ քայ­լում» տա­րա­կար­ծու­թ­յուն­ներ կան

«Հայ գրա­կա­նու­թ­յուն» ա­ռար­կա­յի առն­չու­թ­յամբ «Իմ քայ­լում» տա­րա­կար­ծու­թ­յուն­ներ կան
28.07.2020 | 00:26

Հան­րա­կար­թու­թյան նոր չա­փո­րո­շիչ­նե­րի շուրջ քն­նար­կում­նե­րը, ըստ ո­րի՝ «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յից «հայ» ո­րո­շի­չը դուրս է մղ­վում, գրա­կա­նու­թյան ցանկն էլ փո­փոխ­վե­լու է, չեն դա­դա­րում: Խոր­հր­դա­րա­նի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի, ե­րի­տա­սար­դու­թյան ու սփյուռ­քի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, ի դեմս նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նի, ինչ­պես բո­լոր հար­ցե­րում, այն­պես էլ այժմ ձկան նման լուռ է: Մինչ գրա­կա­նա­գետ­ներն ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րը բարձ­րա­ձայ­նում են չա­փո­րո­շիչ­նե­րում տեղ գտած թե­րու­թյուն­ներն ու ան­թույ­լատ­րե­լի հան­գա­մանք­նե­րը, օ­րեն­սդ­րի ու գոր­ծադ­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը խոր թմ­բի­րի մեջ են (երևի «փար­թիի» են մաս­նակ­ցում): «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ա­ռար­կա­յի նոր չա­փո­րո­շիչ­նե­րը նաև ո­րոշ իմ­քայ­լա­կան­նե­րի են մտա­հո­գում: Նրան­ցից ո­մանք չեն խու­սա­փում հրա­պա­րա­կավ քն­նա­դա­տե­լուց, նշե­լուց թե­րի ու բաց կող­մե­րը: «Ին­չու պետք է լռեմ, էն­պի­սի բորշ են ե­փել, որ մարդ կա­րո՞ղ է լռել: Ա­յո, քն­նա­դա­տում եմ ու շա­րու­նա­կե­լու եմ նույն ո­ճով: Թող բա­րի լի­նեն, մյուս­ներն էլ խո­սեն, խայ­տա­ռա­կու­թյուն է սա, ա­մոթ: Մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հենց դրա հա­մար է, որ կար­ծիք հայտ­նի, քն­նար­կի, ոչ թե մտա­ծի, թե ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ծանր է տա­նե­լու քն­նա­դա­տու­թյու­նը, ու կաշ­կանդ­վի դի­տար­կում­ներ ներ­կա­յաց­նե­լուց»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը՝ հա­վե­լե­լով՝ քա­նի դեռ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րը նոր­մալ չեն երկ­խո­սում, կաշ­կանդ­վում են մի­մյանց աշ­խա­տան­քի վե­րա­բե­րյալ հար­ցեր բարձ­րա­ձայ­նե­լուց, որևէ էա­կան ա­ռա­ջըն­թաց չի լի­նե­լու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 15897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ