Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արմեն Ռուստամյան. Այնտեղ կորցրել ենք, այստեղ ռազմական դրություն ես պաշտպանում. ո՞ր թշնամին է այստեղ ման գալիս

Արմեն Ռուստամյան. Այնտեղ կորցրել ենք, այստեղ ռազմական դրություն ես պաշտպանում. ո՞ր թշնամին է այստեղ ման գալիս
12.11.2020 | 23:11

Երկու աշխարհ ստեղծեցին, մեկը վիրտուալ աշխարհն է, որ ստեղծեցին, որտեղ մենք հաղթում էինք, և իրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք: Սրա մեղավորը Նիկոլն է, ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Դիմելով Արցախի նախագահին՝ Ռուստամյանն ասաց, որ նա ՍԴ 175 հոդվածը «աչքի լույսի» պես պետք է պահեր, որ Ղարաբաղը մնար:


«Շուշիում նամազ են հնչեցնում, վարձանները վխտում են այնտեղ, է՞տ էր մեր Շուշին», - բարձրաձայնեց նա: Անդրադառնալով ռազմական դրության շարունակվելուն՝ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այն ժողովրդին թշնամուց պաշտպանելու համար էր: «Բայց հիմա այնտեղ կորցրել ենք, այստեղ ռազմական դրություն ես պաշտպանում, ո՞ր թշնամին է այստեղ ման գալիս», - ասաց նա:


ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ իրենց պայքարը կարող է երկարատև լինել, դրա համար պետք է պատրաստվել դրան. «Նա հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն է, այս ամենը կարող է չհասկանալ»:
Հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 16.00-ին, Ազատության հրապարակում։

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ