Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ: Վերջը ինքը մեղավո՞ր է, թե պատասխանատու: Չի կարողանում լուծել նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն իրեն ևս վեց օրինակով/copy հրաժարականի է ուղարկում ու հետո նորից իրեն ևս վեց օրինակով նշանակում պաշտոնի:
Չի կարողանում լուծել ռեբուսը՝ արդյոք ինքը մեղավո՞ր, թե պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ն համարյա զրո են իր «առաքելությանը» օգնելու գործում, և դրանք, բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:
Չի կարողանում լուծել մի ռեբուս իր ընտրողների առջև, որը կոչվում է մեղավո՞ր ես, թե պատասխանատու ֆեյք/ձախողված թավշյա հեղափոխության համար, քանի որ մեծ սպասումներից օրգանապես ոչինչ չի մնացել, իսկ հավատն ու լեգիտիմությունը սնանկացած են մինչև վերջ, բայց դա վերականգնելու համար ուզում է հավատալ այն մտքին, որ ևս մեկ անգամ երկաթե կամ պողպատյա մանդատ խնդրելու շանս կունենա:
Չի կարողանում լուծել մի ռեբուս՝ դառնալ հայկական Батька, առանց հենարանի՞, որը կայուն և երաշխավորված միջին խավն է, թե՞ գնալ Հայաստանը արտաքին քաղաքական հասարակաց տուն դարձնելու ճանապարհով, որտեղ իր իշխանության երաշխավորն ու լեգիտիմացնողը բացառապես կլինեն արտաքին քաղաքական հաճախորդները:
Չի կարողանում լուծել լեգիտիմության խորը կորուստը կառավարման էֆեկտիվության հաշվին կոմպենսացնելու ռեբուսը, որի ականատեսը կարելի է լինել ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստերի որակը դիտարկելիս: Երբ, մտնելով բյուրոկրատ կառավարիչի դերի մեջ, կատարում է այդ դերը բացարձակ անտաղանդ, որովհետև նախ չունի մասնագիտական ապարատ, և ակնառու են մասնագիտական դեղին մամուլի ավանտյուրիստական զեղումները:
Իրական խնդիրը և ռեբուսը անլուծելի է, և նա դա շատ լավ հասկանում է, որովհետև մեղավորը պետք է կրի իր մեղքը, իսկ պատասխանատուն ենթարկվի պատասխանատվության: Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք, քաղաքական աքսիոմ է և քաղաքական շնչառության խորը խնդիր՝ իր կողմնակի սիմպտոմներով: Բոլոր անկայուն շարժումները և ռեբուսների լուծման փորձերը ավելի են խորացնելու սիմպտոմները:
P.S. Կայուն միջին խավն ու թավշյա ընտրազանգվածը տարբեր բաներ են: Ես չեմ ասում, Батька-ն է ասում:
Վլադիմիր Մարտիրոսյան