Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դրվագներ պաշտոնական վիճակագրությունից

Դրվագներ պաշտոնական վիճակագրությունից
15.12.2024 | 16:50

Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են։ Փորձագիտական գնահատականները մի կողմ դնելով, ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.

* 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված) շատ ցածր` մոտ 45-52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են։

* 190 հազարից ավելի մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են։ Շատերը չեն գրանցվում որպես գործազուրկ, քանի որ դրա համար նպաստ չի տրամադրվում։

* 220 հազար մարդ` անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողները (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում)։

Այս ամենին հավելեք մինչև 18 տարեկաններին, ծննդկաններին, հիվանդներին, պարտադիր զինվորական ծառայողներին, պատերազմի հաշմանդամներին, հողազուրկ գյուղացիներին, ազատազազրկվածներին, այլ անաշխատունակներին, Արցախից բռնագաղթածներին, ապա կարող եք գոնե մոտավոր պատկերացում կազմել բնակչության իրական եկամուտների և սոցիալական վիճակի մասին։

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 2941

Մեկնաբանություններ