Մահը անբաժան ստվերն է կյանքի.
Միշտ կողք կողքի են նրանք ընթանում
Եվ քանի կյանքն է հաղթական գնում
Մահը աննկատ, անտես է մնում։
Այդպես քայլում են նրանք կողք-կողքի
Իրար դեմ հաճախ պայքար մղելով .
Ոմանք գիտակցված մահվան են գնում
Մեկընդմիշտ մահ ու ահին հաղթելով։
Շատ հաճախ մահը հաղթանակ տոնած`
Իր նվաճածին իր հետ չի տանում `
Թողնում է նրանց կյանքի ուսերին`
Իր շնչով կյանքի վրա ծանրանում։
Լինում էր. մահը պատահմամբ հաղթում,
Բայց հաղթանակը զիջում էր կյանքին,
Ոմանք հնազանդ մահվան հետ գնում `
ՈՒ անմահությամբ ձուլվում են կյանքին:
Նա, ով լցված է մահվան դեմ ահով
Գերի է կյանքում սեփական եսին,
Նա, ով հաղթում է ներքին ահերին
Անպարտ ժպտում է մահվան երեսին։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
16.11.2025