Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Деревня»!

«Деревня»!
19.11.2012 | 14:59

Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է` Ֆրանսիայի խորհրդարանում կարող է քվեարկել խմբակցությունը` բոլորի փոխարեն, կճուճների մեջ, հետո էլ քվեաթերթիկները կշռում են, որը շատ է, էն է անցնում: Ռուսաստանում Պետդումայի պատգամավորը կարող է լիազորագիր տալ իր պատգամավոր ընկերոջը` իր փոխարեն քվեարկելու համար, իսկ էս Գերմանիայի Բունդեստագում չկա քվեարկության համակարգ. նանո` գերհագեցած տեխնոլոգիայի այս պայմաններում Բունդեստագի պատգամավորն ունի ընդամենը աթոռ, մշտական տեղ չունի, ոմանք սեղան ունեն, շատ պատգամավորներ էդ էլ չունեն, որոշ տեղեր հատկացված են ընդդիմադիրներին, եթե ուշացան, չեն կարող նստել:
Հետո էլ ասում են` «նեմեց»: Գերմանցիներն ունեն երկու դուռ` դրական քվեարկության և բացասական քվեարկության, որ դռնով անցար, ուրեմն էդպես ես քվեարկում: Ի՜նչ կայֆ ա, չէ՞:
Մնացածը կարդացեք վաղվա «Իրատես de facto»-ի համարում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ