Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փնտրվում է նախագահացու

Փնտրվում է նախագահացու
20.11.2012 | 12:43

Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց այսօր ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված նախագահական ընտրություններում լուրջ մրցակից ունենալով: ՈՒ թերևս սա է պատճառը, որ իշխող մեծամասնությունը բավականին հանգիստ է նայում այն բոլոր կոնսուլտացիաներին, քննարկում-համաձայնություններին, որոնք ընդդիմադիր դաշտում են տեղի ունենում: Մի կողմից` ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն մրցակից չունի, մյուս կողմից էլ` հենց իրենց է պետք արժանի մրցակից, որպեսզի միջազգային հանրությանը ցուցանեն, թե որքան հավասարակշիռ ու լավ ընտրություններ են կարողանում կազմակերպել: Ավելին, ըստ մեր աղբյուրի, ներքին պարիտետը պահելու խնդիր էլ է դրված: Այսինքն, մրցակցային ընտրություն, պատվով կրած հաղթանակ և լեգիտիմացված իշխանություն: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմադիր բոլոր այս քննարկումների հետևում պիտի տեսնել նաև իշխանության աջակցությունը, այլ խոսքով, ողջ քաղաքական դաշտը փնտրտուքի մեջ է, ինչպես ապահովել կոնսոլիդացիա և ունենալ ուժեղ, հարաբերական ուժեղ «նախագահացու»: Հո Սերժ Սարգսյանը չի՞ կարող մրցապայքարի մեջ, մտնել ասենք, մարքսիստի կամ էպոսագետի հետ: Այնպես որ, և՛ դրսում, և՛ ներսում Հայաստանի վարկանիշը պահելու խնդիր կա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ