Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Բա՛լույսա, մալչիկ, բա՛լույսա»

«Բա՛լույսա, մալչիկ, բա՛լույսա»
20.11.2012 | 13:06

Քանի որ խորհրդարանական ընդդիմության, էլ առավել «այլընտրանքային» ԲՀԿ-ի մոտ արդեն ստացվում է էդ գործը, նկատի ունենք ստորագրություն հավաքելը, Սերժ Սարգսյանին մկանունք ցույց տալը, իբր` բա չես ասի, Ազատիչ, ըսենց` չաղ-ուրախ-բախտավոր էլ կարող ենք Օսկանյանի միջնորդությանը դեմ քվեարկած ՀՀԿ-ականներին էլ միացնել մեզ, մի քիչ էլ բացատրական աշխատանք տանել և… ունենալ Ձերդ գերազանցության իմպիչմենտը:
Սերժ Ազատի Սարգսյանն էլ ասում է` «բա՛լույսա, մալչիկ, բա՛լույսա»: Այլապես կվերցներ ու կասեր` «գյադե՜ք, էս կողմ, չէ, չէ, էն կողմ», և կկազմաքանդեր ԲՀԿ-ն` այնտեղ թողնելով լոկ «կամուֆլյաժը», ինչպես արվեց «Ժառանգության», ՀԱԿ-ի, եթե պետք լինի, նաև ՀՅԴ-ի հետ:
Չէ, մենք էդ չենք ասում, մենք տեղեկացնում ենք, որ հույժ ընդդիմադիրները կարող են նաև ԱԺ կանոնակարգ օրենքի առնչությամբ ստորագրահավաք սկսել ու փոփոխություններ կատարել. որովհետև, պատկերացնո՞ւմ եք, պարզվում է` Ֆրանսիայում կարող է քվեարկել խմբակցությունը` բոլորի փոխարեն, կճուճների մեջ, հետո էլ քվեաթերթիկները կշռում են, որը շատ է, էն է անցնում: Ռուսաստանում Պետդումայի պատգամավորը կարող է լիազորագիր տալ իր պատգամավոր ընկերոջը` իր փոխարեն քվեարկելու: Իսկ էս Գերմանիայի Բունդեստագում չկա քվեարկության համակարգ. նանո` գերհագեցած տեխնոլոգիայի այս պայմաններում Բունդեստագի պատգամավորն ունի ընդամենն աթոռ, մշտական տեղ չունի, ոմանք սեղան ունեն, շատ պատգամավորներ էդ էլ չունեն, որոշ տեղեր հատկացված են ընդդիմադիրներին, եթե ուշացան, չեն կարող նստել:
Հետո էլ ասում են` «նեմեց»: Գերմանացիներն ունեն երկու դուռ` դրական քվեարկության և բացասական քվեարկության, որ դռնով անցար, ուրեմն էդպես ես քվեարկում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ