-
12.06.2013|
14:24
Այն բանից հետո, երբ ԱԺ նախորդ քառօրյայում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը երկու հանրապետական նախարարների` Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին «ուղարկեց» «դալաններում ծեծվելու», վերջիններս շա՜տ զուսպ են դարձել, քաղաքական թեմաներից ընդհանրապես չեն խոսում:
-
11.06.2013|
17:34
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ Դեմիրճյանի՝ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում կանխատեսումներ արեց, որ տարածաշրջանի պատկերը առաջիկայում փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն Դեմիրճյանը հիշեցրեց, որ խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար դարձել է սովորական երևույթ:
-
03.06.2013|
15:18
Այսօր Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որով ակնկալում է իր համակիրների աջակցությունը: «Նախախորհրդարանի գործունեության և ժողովրդի հետ նրա հետադարձ կապն ապահովելու նպատակով առաջնահերթորեն անհրաժեշտ են համապատասխան նյութատեխնիկական միջոցներ, որոնք ակնկալում ենք մեր հայրենակիցներից ստանալ որպես նվիրաբերություն (ինչպես կոնկրետ միջոցների հատկացման, այնպես էլ գումարի տրամադրման ձևով)»,-ասվում է հայտարարության մեջ:
-
01.06.2013|
18:57
Նախախորհրդարանը Ազատության հրապարակում բաց հանդիպմամբ քննարկել է «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը», որ ներառում է.
-
22.05.2013|
15:50
Մինչ ԱԺ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես են գալիս կառավարության քննադատությամբ, գյուղացիներն էլ իրենց հերթին են բողոքի ձայն բարձրացնում՝ պահանջելով կարկտահարության վնասների փոխհատուցում: Սա հայ իրականության մեջ սոցիալական բողոքի հազվադեպ հանդիպող երևույթներից է: Օրեր առաջ էլ Նախախորհրդարանն էր հայտարարում, որ պետք է ձևավորել դիմադրության շարժում, այլապես սոցիալական աղետի եզրին հասած ժողովրդին մնում է միայն արտագաղթը:
-
21.05.2013|
18:14
Հովիկ Աբրահմայանն իր մեկ ամսվա աշխատավարձը կտրամադրի կարկտահարումից տուժած գյուղերի բնակիչներին: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի խոսնակը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), խոսելով իր տարածքի` Արմավիրի մարզի գյուղերի ծանր վիճակի մասին, առաջարկեց հաշվեհամար բացել, պատգամավորներին էլ հորդորեց ոչ թե հայտարարություններով ջուր ծեծել, այլ նյութական օգնություն ցուցաբերել գյուղացիներին:
-
21.05.2013|
15:54
Այսօր ընդդիմադիր խորհրդարանականներն այնքան սուր քննադատեցին կառավարությանը, որ վարչապետի «ախորժակը փակվեց»: Ընդմիջման ժամին բավականին երկար ժամանակ դատարկ դահլիճում վարչապետն ու ֆինանասների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը թղթերի փաթեթն էին շուռումուռ տալիս, ինչ-որ բան էին քննարկում, նախարարն անընդհատ խոսում էր, իսկ Տիգրան Սարգսյանը լսում էր և շարունակում փաստաթղթերը նայել:
-
21.05.2013|
14:02
Այս պահին կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում շատ բուռն է ընթանում: Ընդդիմադիր պատգամավորները, իրար հերթ չտալով, խիստ քննադատում են կառավարությանը` ներկայացնելով վերջին «թարմ» իրադարձությունների սեփական մեկնաբանությունները: Չնայած կոռեկտությունը պահպանելու ԱԺ խոսնակի հորդորին, ընդդիմադիրները չեն հանդարտվում:
-
20.05.2013|
17:25
ԱԺ Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ-ում ձեռնպահ էր քվեարկել երկու պատգամավոր: Լրագրողներից մեկը պարզել էր, որ ձեռնպահ քվեարկածներից մեկն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
-
03.05.2013|
13:47
ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին ուրախացրել է այն փաստը, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ութ ուժերից չորսը ոչ իշխանական են: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հույս հայտնեց, որ դա կօգնի համատեղ պայքարել և պահել ստացած քվեները: Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց նաև, որ իրենք բացել են «թեժ գիծ», արդեն ահազանգեր են ստացել ընտրակաշառքների բաժանման փաստերի մասին: