Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ով իր անձը խոնարհեցնում է այս մանուկի պես, երկնքի արքայությունում նա է մեծ»

«Ով իր անձը խոնարհեցնում է այս մանուկի պես, երկնքի  արքայությունում նա է մեծ»
26.07.2013 | 12:06

Առանց աղոթքի Աստծուց և Իր սրբերից ոչինչ չակնկալենք, քանզի աղոթքն է դուռը դեպի երկնային գանձարանը, որտեղ կա ամեն բան մեր հոգևոր ու մարմնավոր կարիքների համար։
Գիտնականներն ու բժիշկները շատ անգամ տեսել են աղոթքի միջոցով բազմաթիվ հրաշագործություններ, որոնք վեր են մարդու իմացական մտքից, երբեմն¬երբեմն փորձեր են անում, որ հասկանան աղոթքի գաղտնիքների մասին։ Ահա վերջերս նման փորձ են դրել նաև Սանկտ Պետերբուրգի հոգեբանաֆիզիոլոգիական լաբորատորիայում։ Փորձի վերջնանպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում, երբ նա աղոթում է։ Էլեկտրաէնցեֆալոգրամմայի միջոցով նրանք մոտ երկու հարյուր չափումներ են արել զանազան մասնագիտությունների տեր մարդկանց մոտ։ Ընդհանուր հայտարարում նրանք հայտնաբերել են, որ խոր աղոթքի ժամանակ կարծես անջատվում է մարդկանց ուղեղի արտաքին կեղևը, այսինքն` մարդկանց մոտ ինֆորմացիայի ընկալումը մի տեսակ շրջանցում է մտածող պրոցեսները կամ ընթացքը։ Գիտնականներն այդ ֆենոմենի անունը դրեցին «Աղոթական արթնություն»։
Դրանից հետո հարց է առաջանում. ինչի համար է այդ և ինչպե՞ս է ազդում մարդու ֆիզիոլոգիական պրոցեսների վրա։
Այդ յուրօրինակ փորձերին մասնակցել է նաև մի վանքի վանահայր, ով արդեն գիտեր, որ մարդն աղոթելիս սուզվում է յուրահատուկ հոգեվիճակի մեջ։ Եվ երբ վանահայրը փորձի ժամանակ մտնում է աղոթական արթնության մեջ, լաբորատորիայի մասնագետները ապշած հայտնաբերում են, որ վանահոր ուղեղի ակտիվ գիտակցությունը բացակայում է։ Այսինքն, ուղեղը չի աշխատում, բայց մարդը գիտակցում է ինչ¬որ ձևով, որ գիտնականներին անհայտ է։
Սովորաբար արթուն վիճակում մարդու ուղեղի մեծ կիսագնդերում գերակշռում են արագ բիոհոսանքները, որոնք ունենում են 8-30 հերց հաճախականություն։ Սրանք կոչվում են բետա ալիքներ, իսկ ահա ալֆա տեսակի ալիքներն առաջանում են, երբ մարդը, այսպես ասած, ցածրացրած գիտակցական վիճակում է գտնվում։ Օրինակ, քնած վիճակում մարդու ալֆա ալիքները իջնում են մինչև երեք հերց հաճախականության։ Այդչափ ցածր հաճախականություն սովորաբար ունենում են մինչև չորս ամսական մանուկները և խոր աղոթքի մեջ գտնվող մեծահասակները, ովքեր այդ պահին, բառիս բուն իմաստով, մանկանում են։ Եվ ըստ գիտնականների, հենց դա է պատճառը, որ մարդիկ մանկանալով մտնում են չորրորդ վիճակի մեջ, և թույլ են տալիս երկնային անարգել օգնությունը և բժշկվում են տարբեր հիվանդություններից։ Այսինքն, այստեղ կենդանի հավատ է պետք առ Աստված, ինչպես երեխաներն են ամբողջովին վստահում ու հանձնվում իրենց ծնողների խնամքին։
Վանահայրը փորձերի ժամանակ հավաստիացրեց որ եկեղեցում այդ մանկական աղոթական արթնությունն առավել խոր բնույթ է կրում։
Եվ գիտնականներն այս փորձերից հետո եկան այն եզրակացության, որ Աստծուն դիմելիս մի տեսակ անջատվում են գիտակցական որոշ շերտեր և սոցիալական վիճակներից անցնում են հոգևորի։ Այսինքն, մարդու «ես»-ը հետին պլան է մղվում, քանի որ այն սովորաբար խանգարում է Աստծո հետ մանկական հարաբերություն ունենալուն, մարդու հոգին մանկան նման հարաբերվում է իր Երկնավոր Հոր հետ, ինչի շնորհիվ էլ հաստատվում է ներքին խաղաղություն ու կատարվում զանազան հիվանդությունների բժշկություն։
Այդ է պատճառը, որ Տեր Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնում է այս մանուկի պես, երկնքի արքայությունում նա է մեծ» (Մատթեոս 18,3)։
Աստված մեզ նույնպես մանուկների նման անկեղծ հավատով Իրեն մոտենալու և սիրելու շնորհ պարգևի:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ