Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քրիստոսի եկեղեցին ի սկզբանե մեկ էր

Քրիստոսի եկեղեցին  ի սկզբանե մեկ էր
27.09.2013 | 11:25

Հայ առաքելական դավանակից եկեղեցիներից Ղպտիների մասին արդեն գրել ենք։ Այս անգամ պատմելու ենք հաբեշների կամ եթովպական եկեղեցու մասին։ Մինչ բուն նյութին անցնելը հիշեցնենք, թե ինչ է նշանակում դավանակից եկեղեցի։
Քրիստոսի եկեղեցին ի սկզբանե մեկ էր, բոլորը միասին էին հաղթահարում հեթանոսության խավարը և Ավետարանի լույսը տարածում աշխարհով մեկ։ Այդ անում էին նախ առաքյալները, ապա 72 աշակերտները, ու նաև նրանք, ովքեր հավատում էին Տիրոջ խոսքին։ Ահա այդպես մեկտեղ ու միասիրտ կատարում էին Հիսուս Քրիստոսի վերջին խոսքը. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16. 16)։
Այսպես շարունակվեց մինչև հինգերորդ դարի կեսերը։ ՈՒ քանի որ բանսարկու սատանան, Եկեղեցու միաբանության ուժը և հեթանոս ժողովուրդների դարձն ու կռապաշտությունից հրաժարումը տեսնելով, հնար գտավ և Քաղկեդոնի ժողովի ժամանակ (451 թ.) կարողացավ բաժանել եկեղեցու միաբանությունը և ցավալի ճեղք գոյացրեց, թուլացնելով եկեղեցին։ Նրանք հետագայում նույնիսկ իրար դեմ դուրս եկան։
Եվ այսպես Տիեզերական երեք նախկին ժողովների դավանաբանական հենքին հավատարիմ մնացին չորս առաքելահիմն եկեղեցիներ, իսկ մյուսները շարունակեցին Քրիստոսի երկբնության նոր դավանանքով շարժվել, բայց իրենք էլ չհաշտվելով միմյանց հետ 1051 թ. մեծ ճեղք տվեցին ու բաժանվեցին երկու մեծ եկեղեցիների. արևմտյան մասինը (կենտրոնը` Հռոմի Վատիկանում) անվանվեց Կաթողիկե կամ կաթոլիկ¬ընդհանրական եկեղեցի, իսկ արևելյանը ¥կենտրոնը` Կոստանդնուպոլիս¤ անվանվեց Օրթոդոքս կամ ուղղափառ եկեղեցի, որոնց գլխավորում է հունական եկեղեցին։ Իսկ ահա չբաժանված և նախկին դավանանքին հարազատ մնացած եկեղեցիներն էլ կոչվեցին Հին Արևելքի եկեղեցիներ, որոնց շարքում են գտնվում Հայոց առաքելական եկեղեցին, Ղպտական (իմա` Եգիպտոսի) առաքելահիմն եկեղեցին, Եթովպական (հաբեշների) առաքելահիմն եկեղեցին և Ասորական առաքելահիմն եկեղեցին։
Հին Արևելքի եկեղեցիների առաջատարը համարվում է Հայոց առաքելական եկեղեցին, մանավանդ Երուսաղեմ սուրբ քաղաքում, որտեղ, դժբախտաբար, հարատև դավանաբանական վիճաբանություններ են տեղի ունենում բաժանված եկեղեցիների միջև, ինչին մենք ականատես ենք լինում վերջին տարիներին։ Բայց, ի տարբերություն մյուսների, Երուսաղեմում Հայոց պատրիարքարանը Սուրբ Հարության տաճարում, սուրբ Աստվածածնի ննջման վայրում և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում` հայոց ազգին պատկանող սրբավայրերում, մեր դավանակից եկեղեցիներին թույլ է տալիս տոնական արարողություններ կատարել։
Նույնիսկ ավելին ասենք. երբ իր երկրի խժդժություններից թագավորությունը կորցրած Եթովպիայի կայսր Հայլե Սելասսեն 1936 թ. վշտացած սրտով Երուսաղեմ է գալիս, երկու անգամ լինում է սուրբ Հակոբի հայոց վանքում, որտեղ հանդիպում է ունենում այն ժամանակվա պատրիարք Թորգոմ Գուշակյանի հետ: Երբ կայսրը խոնարհաբար ծնկի է գալիս Աստծո ծառայի` մեր պատրիարք հոր առջև, վերջինս օրհնում է նրան և քաջալերանքով ասում. «Վեհափառ արքա՛, իմ ազգանունը Գուշակյան է. կանխագուշակում եմ, որ դուք պիտի վերստանաք ձեր գահը, և ձեր ձեռքով խաղաղություն պիտի լինի Եթովպիայի ժողովրդի մեջ: Տիրոջը ապավինեցե՛ք, և Տերը պիտի ձեր պաշտպանը լինի»: Դրանից հինգ տարի չանցած, 1941 թվականին, նա իսկապես վերստանում է իր գահը և, հիշելով հայոց պատրիարքի օրհնանքը, մեծ արտոնություններ է շնորհում Եթովպիայի հայ գաղութին:
Ասենք նաև, որ մինչև 1970 թվականը Եթովպիայի եկեղեցին իր սուրբ մեռոնը ստանում էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից։
ՈՒ քանի որ միաբանությունն ամենահզոր ուժն է չարի բոլոր հնարքների դեմ, հուսով ենք, որ Տերն Իր ամենազորությամբ շտկում կմտցնի այս ոչ քրիստոնեավայել բաժանումների մեջ ու Նեռի գալուստից առաջ կմիաբանի Իր Եկեղեցին, քանզի Տերն Իր աղոթքում ասել է. «Թող լինի մեկ հոտ ու մեկ հովիվ», որովհետև Դավթի սաղմոսում գրված է. «Որքա՜ն բարի ու որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին, ինչպես ազնիվ յուղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մորուքին, և մորուքից սահում է դեպի նրա զգեստի քղանցքները, ինչպես ցող, որ Հերմոնից ցողվում է Սիոն լեռան վրա։
Այնտեղ պատրաստեց Տերն օրհնությունն ու կյանքը հավիտյան» (Սաղմոս 132)։
Ինչպես կարդացինք, Աստծո օրհնանքն ու հավիտենական կյանքը եղբայրների, այսինքն` Եկեղեցու միաբանության մեջ է կատարվում, ու հավատում ենք, որ Տերն Իր սկսած գործը կիսատ չի թողնի ու Իր Սուրբ Հոգու սիրով կմիաբանի Իր իսկ Արյունով գնած Եկեղեցին։
Իսկ հիմա պատմական մի հետադարձ հայացք ուղղենք Հին Արևելքի մեր դավանակից Եթովպական եկեղեցու ստեղծման ակունքներին, քանի որ այն հիմնել ու հաստատել է անձամբ տասներկու առաքյալներից մեկը` Մատթեոս առաքյալը։
Բայց նախ մի քանի խոսք այդ օրհնյալ առաքյալի մասին, որը Տիրոջ կամքով գրեց առաջին ավետարանը։
Ինչպես հենց այդ ավետարանից գիտենք, Մատթեոսը, որը նախկինում Ղևի էր կոչվում, մաքսավոր էր, ու այդպես էլ նշված է իր իսկ գրած Ավետարանում. «Մատթեոս մաքսավոր»։
Ապրում էր Կափառնայում քաղաքում ու մաքսատանն անօրեն ճանապարհով հարստություն էր դիզում, մինչև որ Հիսուսին հանդիպեց, Որն ասաց. «Հետևիր Ինձ»։ Եվ այդ մի խոսքի զորությունը բավական էր, որ նա թողներ ամեն ինչ և դառնար Հիսուսի աշակերտը։ Բայց մինչ այդ նա իր ունեցածը բաժանեց աղքատներին ու ինքն էլ աղքատանալով նյութապես գնաց Վարդապետի և ՈՒսուցչի հետևից, որպեսզի նաև հոգով աղքատանալով երկնային ու անանց հարստությունը ժառանգի։
Հոգեգալստից հետո նա 8 տարի մնաց Պաղեստինում ու քարոզում էր Տիրոջ բանավոր Ավետարանը, մինչև որ 42 թ. Երուսաղեմի քրիստոնյաները խնդրեցին նրան գրավոր շարադրել Ավետարանի խոսքը։ Այն սկզբում գրվեց եբրայերենով, հրեախոսների համար, իսկ հետո թարգմանվեց հունարեն։
Դրանից հետո նա գնաց Սիրիա, Միդիա, Պարսկաստան, նաև պարթևների մոտ, ու այնուհետև մեկնեց Եթովպիա, քանզի Հին ՈՒխտում կար հետևյալ մարգարեությունը. «Եթովպիան իր ձեռքը շուտով Աստծուն պիտի մեկնի» (Սաղմոս 68.31)։ Նաև ավետարանական այն դրվագը, որտեղ գրված է եթովպացի ներքինու մկրտությունը Փիլիպոս ավետարանչի ձեռքով (Գործք 8.38), հաստատում են վերը գրված մարգարեության ճշմարտացիությունը։
Եթովպիայում Մատթեոս առաքյալը մեծ հրաշքներով ու նշաններով ավետարանում էր Տիրոջ փրկարար խոսքը ու շուտով Մարմենա քաղաքում հիմնեց առաջին եկեղեցին, ու բազմաթիվ եթովպացիներ դարձան Տիրոջը` մերժելով նախնիների պաշտած կուռքերին։ Այդ ժամանակվա Վուլֆիան թագավորը, տեսնելով այդ նորակրոն շարժման թափն ու կատարված հրաշքները, չարից ուղղորդված լինելով այդ ամենը վերագրեց որպես կախարդություն ու 60-ական թվականներին հրամայեց մահապատժի ենթարկել Մատթեոս ավետարանչին, խարույկի վրա այրելով։ Բայց հենց մահապատժի ժամանակ Տեր Հիսուսը ևս մեկ անգամ ցույց տվեց Իր զորությունը, քանի որ արդեն անշնչացած առաքյալի մարմինը չայրվեց ու մոխրացավ խարույկի վրա, ինչպես սովորաբար լինում է, այլ մնաց անվնաս։ Դրանից հետո թագավորը հրամայեց առաքյալի մարմինը դնել երկաթյա դագաղի մեջ ու ծովը նետել, որ իսպառ վերացնեն այն։ Բայց այս անգամ նորից Տիրոջ հրաշքը տեղի ունեցավ, քանի որ Հիսուս Քրիստոսը չուզեց, որ Իր հավատարիմ ծառայի մարմինը իսպառ կորցնեն ծովի հատակում, ու ծանր երկաթե դագաղը չսուզվեց հորձանուտում, այլ փայտյա լաստանավի նման լողաց ալիքների վրայով։
Այդ հերթական հրաշքից ապշահար եղած Վուլֆիան թագավորը զղջումով դարձի է գալիս ու, մկրտվելով որպես քրիստոնյա, ընդունում է իր նահատակած առաքյալի անունը՝ Մատթեոս, ու թողնելով աշխարհիկ պալատական կյանքը, դառնում է քրիստոնեական նորահաստատ Եթովպիայի եկեղեցու առաջնորդ մինչ ի մահ։
Ահա այսպես Տիրոջ զորությունը թագավորին իջեցրեց թագավորական գահից ու խոնարհեցնելով նորից բարձրացրեց ու նստեցրեց պատրիարքական առավել բարձր գահին, քանզի իր անձը խոնարհեցնողին Տերն ավելի է բարձրացնում։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ