Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»

«Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»
27.11.2013 | 15:26

«Կարծիք կա, որ եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության ասոցացման համաձայնագիրը, ապա լավ նախադրյալներ կստեղծվեին հայ-թուրքական հարաբերությունների և, հատկապես, սահմանների բացման համար: Իմ կարծիքով, դա այնքան էլ այդպես չէ, քանի որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի փակման իր ուրույն շահերն ու պատճառներն ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ` նշելով, որ այդ պատճառները հիմնականում քաղաքական են, ինչը թուրքական կողմը փորձում է ներկայացնել նախապայմանների տեսանկյունից: «Այսինքն` Թուրքիան սահմանի փակումը պայմանավորում է նախ Ղարաբաղյան հարցի չլուծված լինելով, և երկրորդ գլխավոր պատճառը, որը չնայած չի արծարծվում, բայց առկա է` Հայաստանի ղեկավարության և սփյուռքի կողմից ցեղասպանության պնդումներն են»,-դիտարկեց նա:
Թուրքագետը կարծում է, որ այս պահի դրությամբ ԵՄ-ն պատրաստ չէ Հայաստանին առաջարկել այնպիսի երաշխիքներ, որով և կապահովեր Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը, այդ թվում նաև` բացելով հայ-թուրքական սահմանը: «Եթե Հայաստանը հրաժարվեր ՄՄ-ից և մտներ ԵՄ, նույնիսկ այդ ժամանակ ոչինչ ակնկալել պետք չէր, հատկապես, երբ Թուրքիայի և Հայաստանի միջև գրեթե բացակայում է դիվանագիտական հարաբերությունը և Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով»,-ասաց բանախոսը` հավելելով, որ ԵՄ-ն այս պահին ունակ չէ նաև որևէ ճնշում կամ հակազդեցություն գործադրել Թուրքիայի վրա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ