ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հնարավոր է համարում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը, եթե վերջինս փոխհատուցի ՈՒկրաինայի բյուջեին հասցրած ողջ վնասը:
ՈՒկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախագահն ընդգծել է, որ Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է լուծել միայն դատարանը:
«Եթե նա (Տիմոշենկոն) չի կատարել հանցագործություն` դատարանը կտա պատասխանը: Կատարվե՞լ է հանցագործություն` ուրեմն վճարիր գումարը, իսկ հետո խնդրիր կամ պահանջիր ազատություն: Ի դեպ, ՈՒկրաինայի օրենքները այժմ դա թույլ են տալիս», -ասել է Յանուկովիչը:
Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման 2011-ի վերջին, Ռուսաստանի հետ 2009 թ. գազային պայմանագիրը ստորագրելու, այնուհետև այն չարաշահելու համար:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ