Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Տոնածառի» տրամադրությունն ո՞ւմ է ձեռնտու

«Տոնածառի» տրամադրությունն ո՞ւմ է ձեռնտու
29.11.2013 | 13:10

Թե ինչով է պայմանավորված Ամանորին այսքան վաղ պատրաստվելը` դժվար է կռահել: Գուցե երկրի ղեկավարության արտակարգ տրամադրությո՞ւնն է պատճառը, միգուցե Պուտինի այցի հե՞տ է կապված, թե` տեսեք-տեսեք, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ «տոնածառի» տրամադրություն ունենք: Կամ էլ, շատ հնարավոր է, կառավարության ղեկավարն է ցանկանում օր առաջ զմայլվել իր պատուհանից երևացող տոնածառի բոյ-բուսաթով: Ենթադրությունները բազմաթիվ են: Թե ինչն ինչից հետո է կամ ինչի համար` չգիտենք, բայց փաստը նրանում է, որ երկու օր է, ինչ Հանրապետության հրապարակում սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները: Անցորդներն էլ են զարմացած այս հապճեպության վրա (նրանց հայացքները «վկա»): Ի դեպ, ոչ միայն հրապարակում, այլև Ազատության հրապարակում գտնվող Կարապի լիճը վաղուց ցամաքել է, մոտավորապես երկու շաբաթ առաջ: Պատճառը սահադաշտի նախապատրաստական աշխատանքներն են: Տեսնես սրա՞նք ինչու են այսքան շտապում: Երևանի քաղաքապետարանն էլ չհերքեց, որ այս տարի ավելի վաղ են սկսել տոներին պատրաստվել: Պատճառը` չասացին: Միայն նշեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն մոտ օրերս` հանդես գալով մամուլի ասուլիսով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ