Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ձմռանը տեղի ունեցող ավտովթարները չպետք է բարդել վարորդների վրա»

«Ձմռանը տեղի ունեցող ավտովթարները չպետք է բարդել վարորդների վրա»
01.12.2013 | 13:43

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն շուտով երթևեկության կանոննների խախտման վերաբերյալ տուգանքների մասին առաջարկների փաթեթ կներկայացնի: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի նախագահ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, թեև վերջին տարիներին կազմակերպության շնորհիվ բարելավվել են վարորդ-տեսուչ փոխհարաբերությունները, բայց ոլորտում խնդիրները շատ են և հրատապ լուծման ենթակա, մանավանդ, երբ արդեն ձմեռ է:

Է. Հովհաննիսյանին անհանգստացնում է հատկապես այն, որ ձմռանը` վթարների ժամանակ, միշտ մեղավոր են ճանաչվում վարորդները, և անտեսվում են երթևեկության համար անչափ վտանգավոր ճանապարհատվածները, որոնք մեր երկրում հարմարեցված չեն անվտանգ երթևեկության համար. «Ձմռանը վթարների ժամանակ միշտ վարորդն է մեղավոր դառնում, բայց դա սխալ է, չի կարելի ամեն ինչ բարդել նրանց վրա: Վարորդն ի՞նչ կարող է անել, որ ավտոմեքենան ամենադանադաղ արագությամբ վարելիս սահում է և վթարի պատճառ դառնում: Այս դեպքում ինչո՞ւ պետք է ՃՈ-ն մեղադրի վարորդին, եթե ճանապարհն այնպիսի վիճակում է, որով ընթանալ ուղղակի հնարավոր չէ»,-ասում է ավտովարորդների պաշտպանը` հավելելով, որ նման դեպքերում անիմաստ է դառնում նույնիսկ փորձագետի միջամտությունը:

Է. Հովհաննիսյանի խոսքով, հանրապետական և միջպետական ճանապարհները մեր երկրում համապատասխանեցված չեն անվտանգ երթևեկության համար, իսկ ՃՈ-ի կողմից` վարորդներին անհարկի մեղադրելու պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ վարորդները հաճախ տեղյակ չեն իրենց իրավունքներից: «Իր իրավունքներին տեղյակ վարորդը կարող է պաշտպանել իրեն: Նման դեպք ունեցել ենք, երբ վարորդները դիմել են դատարան և շահել դատը»,-նշեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ