Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` պուտինյան Ռուսաստանի կողմից

Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` պուտինյան Ռուսաստանի կողմից
08.12.2013 | 11:26

Կիև ժամանած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի իրավիճակն անվանել է քաղաքական արշավանք` ինքնիշխան Ռուսաստանի կողմից: «Մենք չենք միջամտում ՈՒկրաինայի ներքին գործերին, բայց բոլորն հասկանում են, որ ՈՒկրաինան այլ ելք չունի` քան դեպի Եվրոպա, քանի որ դա սկզբունքների և արժեքների ընտրություն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը` նշելով, որ այսօր բոլորը մտահոգված են ՈՒկրաինայի համար և ուզում են օգնել նրան:
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Սաակաշվիլին և Մոլդովայի նախկին վարչապետ Ֆլադ Ֆիլատը հանդիպել են Անկախության հրապարակում գտնվող սրճարանում և քննարկել ՈՒկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Նախատեսվում է, որ նրանք Արհմիությունների տանը պատրաստվում են համատեղ ճեպազրույց տալ, որից հետո հանդես կգան ցուցարարների առաջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ