Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վիտալի Կլիչկոն կանանց և երեխաներին կոչ է արել լքել Մայդանը

Վիտալի Կլիչկոն կանանց և երեխաներին կոչ է արել լքել Մայդանը
09.12.2013 | 16:26

ՈՒկրաինայի «УДАР» ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն խնդրել է կանանց և երեխաներին լքել Մայդանի հրապարակը: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է բեմահարթակից` նկատելով, որ դեպի Բեսարաբիայի և Սուրբ Միքայել հրապարակի տարածքներ են գալիս «ԲԵՐԿՈՒՏ» կործանիչ զինվորների խմբեր:
Կլիչկոն նաև կոչ է արել մարդկանց չկատարել «ԲԵՐԿՈՒՏԻ» «հանցագործ պատվերները»: «Դուք նույնպիսի քաղաքացիներ եք, ինչպես նրանք, ովքեր գտնվում են Մայդանում: Այստեղ գտնվում են խաղաղասեր մարդիկ` խաղաղ ցույցով: Չկան զինյալներ և այնպիսիներ, ովքեր եկել են խախտելու օրենքը»,- շեշտել է նա:
Իր հերթին, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պարուբիյը խնդրել է տղամարդկանց մոտենալ բարիկադների գծին, որը սահմանակից է Սբ. Միքայել փողոցին, որպեսզի պաշտպանեն իրենց անկախությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր , որ ՈՒկրաինայի ներքին զորքերի զինվորների դասակը շարասյուն կազմած Սուրբ Միքայել հրապարակից շարժվել է դեպի Անկախության հրապարակ:
Բացի այդ, զինվորները և մի քանի ոստիկանական ավտոբուս տեխնիկայով երկու կողմից փակել են Բոհդան Խմելնիցկիի խաչմերուկը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ