Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հետաքրքրասիրություն» սարքը Մարսի վրա լիճ է հայտնաբերել

«Հետաքրքրասիրություն» սարքը Մարսի վրա լիճ է հայտնաբերել
12.12.2013 | 13:58

Գիտնականները ենթադրում են, որ լճի հատակում ժամանակին ապրել են միկրոօրգանիզմներ:
Ամերիկյան ռոբոտ «Հետաքրքրասիրությունը» (Curiosity), կարծես թե կյանքի հետքեր է գտել Մարսի վրա: ՈՒսումնասիրելով Կարմիր մոլորակի մակերևույթը, ապարատը գտել է լճի ավազան, որտեղ, ամենայն հավանականությամբ, կարող էին ապրել միկրոօրգանիզմներ:
Ըստ գիտնականների, նման միկրոօրգանիզմները կարող են զարգանալ առանց Արևի լույսի ու սնվել հանքանյութերով: Հետազոտողները պնդում են, որ նման միկրոբներ գոյություն ունեն նաև Երկրի վրա` խորը քարանձավներում և օվկիանոսի հատակին:

Նշենք, որ NASA-ի «Հետաքրքրասիրություն» ապարատը վերջին անգամ ուսումնասիրել է Մարսը 2012-ի օգոստոսին: Նա ավելի քան 687 օր ուսումնասիրել է հողմի խառնարանը: Ապարատն ունի 2,8 մ երկարություն և կշռում է 900 կգ: Սարքը երկու անգամ ավելի երկար է և հինգ անգամ ավելի ծանր, քան Կարմիր մոլորակի մակերեսնը մինչ օրս ուսումնասիրած NASA-ի ցանկացած սարք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ