ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել երկրի տարածք անօրինական միգրանտների մոտքն արգելելու վերաբերյալ: Կարգադրել է օտարերկրյա աշխատողների նկատմամբ ուժեղացնել վերահսկողությունը, այդ թվում` խստացնել այն միգրանտների հոսքը, ովքեր իրավախախտումներ են կատարել և 3-10 տարի ժամկետով ազատազրկված են եղել: Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ պետության ղեկավարը նման առաջարկությամբ և հանձնարարականներով է հանդես եկել Դաշնային ժողովում:
Կառավարությունը լիազորվել է մինչև 2014թ. հուլիսի 15-ը ՌԴ նախագահին ներկայացնել այդ հարցի վերաբերյալ իր առաջարկությունները: Այս առումով` ուսումնասիրել հատկապես այն օտարերկրյա օրինախախտ քաղաքացիների կենսագրությունն ու անցած կյանքը, ովքեր անօրինական կերպով պատրաստվում են բնակվել Ռուսաստանի ցանկացած տարածքում:
Նախագահը կառավարությանը հանձնարարել է նաև մինչև սույն թվականի հուլիսի 15-ն ապահովել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունում փոփոխություններ` կապված երկրում օտարերկրացիների աշխատելու արտոնագրերի հետ:
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկվել է ներգրավել Ռուսաստան ժամանող օտարերկրացիների իրավական հարցերում: Թեև նշվում է, որ տարածաշրջանն ինքնուրույն կարող է լուծել միգրանտների արտոնագրերի հետ կապված բոլոր հարցերը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ