Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդի՝ նոր հայտնաբերված աճյունի մնացորդները կհուղարկավորվեն Լեսթերի տաճարում՝ վճռել է Լոնդոնի Բարձր դատարանը։ Արքայի հեռավոր բարեկամները վիճում էին, որ իրենք պետք է որոշեն Ռիչարդ 3-ի աճյունի հուղարկավորման վայրը։ Սակայն դատարանը վճռել է, ճիշտ ժամանակն է մարտի դաշտում զոհված միապետին հավուր պատշաճի հուղարկավորելու և նրա հոգուն հանգստություն տալու համար։ Ռիչարդ 3-րդի ոսկորները հայտնաբերվել են 2012-ին, Լեսթերի քաղաքային ավտոկայանատեղիներից մեկի տակ։ Ի սկզբանե ցանկանում էին արքային հուղարկավորել Լեսթերում, սակայն նրա հետնորդները նախընտրում էին Յորք կոմսությունը։