«Իրատեսի» զրուցակիցն է ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:
«ԱՄԵՆԱԾԱՅՐԱՀԵՂ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԱԴՈՅԱՆ ԱՐՇԱԿԻՆՆ ԷՐ, ՈՎ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ` ԵԹԵ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է ՆՄԱՆ ՀԱՑ ՈՒՏՈՒՄ, ՄԵՆՔ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՏԵԼ»
-Պարոն Ստամբոլցյան, Հանրային խորհուրդը ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով, ի վերջո, որոշեց հետաձգել ծրագրի իրականացումը, մինչև լուրջ գիտական փորձաքննությունների և հետազոտությունների անցկացումը։ Ի՞նչ վիճակում է այսօր խնդիրը։
-ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ մտահոգիչ ջանքեր է գործադրում, որպեսզի ալյուրը Հայաստանում հարստացվի ֆոլիաթթվով, երկաթի սուլֆատով, ցինկի օքսիդով և տարբեր հավելումներով։
-Մի՞թե երկրի առողջապահության նախարարությունն այսքան անառողջ քաղաքականություն է վարում։
-Դա ոչ թե նախարարության, այլ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագիրն է, որոնք արդեն 84 երկրների համոզել և կերակրում են հարստացված հացով։
-Անուշ լինի նրանց կերած հացը։ Իսկ նախկին խորհրդային ո՞ր պետություններն են անդամագրվել այս աղետալի գործընթացին։
-Ղազախստանը կերակրվում է, Ռուսաստանը մերժել է, ՈՒկրաինան նույնպես։ Նաև Բելառուսն է մերժել ծրագիրը։ Մնացած երկրները հնազանդվել են։
-Պարոն Ստամբոլցյան, վաղուց է հայտնի, որ շատ հակամարդկային ծրագրեր են ծնվում մառախլապատ Ալբիոնում և փաթաթվում են մարդկության պարանոցին։ Անգլիայում ի՞նչ հաց են ուտում։
-Երկու տարի է` Լորդերի պալատում վիճում են, հարստացնե՞լ հացը, թե՞ ոչ։ Դանիան և Հոլանդիան հարստացրին ցորենի ալյուրը երկու տարի, սակայն բնակչության առողջության վրա դրա ծանր ներգործությունը տեսնելով, դադարեցրին ծրագիրը։ Գերմանիան պաշտոնապես չի մերժել ծրագիրը, սակայն չի էլ կիրառում, առայժմ խուսանավում է։
-Տեղափոխվենք մյուս կիսագունդ։
-Կանադան հարստացնում է ցորենի ալյուրը։ ԱՄՆ-ում կա և՛ հարստացված, և՛ չհարստացված ալյուր, թողել են ընտրության հնարավորություն, հիվանդներին ուղղորդում են դեպի որոշակի խանութներ, և, խնդրեմ, ԱՄՆ-ում շատ են գեր, անաշխատունակ և դեպրեսիայի ենթարկվող մարդիկ։ Պաշտոնական տվյալներով` Կանադայի չորս բնակչից մեկը հիվանդ է քաղցկեղով։ Այսինքն, սա մի գերտերության կռիվը չէ մյուսի դեմ, պատերազմ է հայտարարվել ողջ մարդկությանը։
-Պարոն Ստամբոլցյան, Հանրային խորհուրդը հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ որոշել է ծրագրի իրականացումը հետաձգել, մինչև անցկացվեն լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ։
-Հանրային խորհրդի առանձին անդամների ջանքերով ստեղծվեց փաստաթուղթ, որով, այո, առաջարկվում է դադարեցնել ցորենի ալյուրի հարստացումը։ ՀԽ-ն դիմեց ՀՀ ԳԱԱ-ին, որպեսզի ակադեմիան քննարկի հարցը իր գիտական կենտրոններում և ներկայացնի իր դիրքորոշումը։
-ՀԽ-ում արդյո՞ք դեմ արտահայտվողներ կային։
-Ամենածայրահեղ դիրքորոշումը Սադոյան Արշակինն էր, ով համոզված էր` եթե ամբողջ աշխարհն է նման հաց ուտում, մենք էլ կարող ենք ուտել։ Նա չի ենթադրում, որ ցորենի ալյուրի հարստացումը մարդկության դեմ ուղղված ծրագիր է։ Ստիպված հարցրի նրան. այսօր Եվրոպան գոմիկություն և լեսբիություն է քարոզում, դա մարդկության դե՞մ է, թե՞ արվում է հանուն մարդկության։
-ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի դիրքորոշումն ինչպիսի՞ն էր։
-Արտաքուստ ոչ այնքան ակտիվ, սակայն չէ՞ որ դիրքորոշումն արտահայտող ուղերձի տակ նա է ստորագրել։ Բայց ավելի ահավոր մի բան է կատարվում. հինգ տարի շարունակ անօրինականորեն ՀՀ-ում այդ չարաբաստիկ հացով կերակրում են հայ մանուկներին վեց մարզերի դպրոցներում։
-Ո՞ր «առաջադեմ» մարզերն են դրանք։
-Լոռին, Շիրակը, Արագածոտնը, Արմավիրը, Տավուշը, Գեղարքունիքը։ Այս ծրագիրը ֆինանսավորում է Իսրայելը, դպրոցները ցորենի հարստացված ալյուրով իրենց փռերում հաց են թխում և մակարոնեղեն, նաև ձեթ են օգտագործում, հարստացված ձեթ։ Ընդ որում, այս սննդով կերակրում են առաջինից չորրորդ դասարանների երեխաներին։
-Որքան տեղյակ եմ, Դուք դիմել եք հանրապետության իրավապահ մարմիններին։
-Այո, դիմել եմ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն։ Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանում կան այսպիսի եզրահանգումներ. «...Դիմումում ներկայացված պնդումը, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացվող «Պարենային սնունդ» ծրագրի շրջանակներում տրամադրվել են «սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ», չի համապատասխանում իրականությանը»։
«ԻՍՐԱՅԵԼԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԾՐԱԳԻՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՅՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ Է»
-Ցորենի ալյուրը որտե՞ղ է հարստացվում։
-Ռուսաստանում հատուկ ալրաղաց կա, որը հարստացված ալյուր, մակարոնեղեն և ձեթ է արտադրում։ Եվ ուղարկում է այն երկրներին, որոնք հնազանդվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրին։ Սակայն ՌԴ-ն իր արտադրածը չի օգտագործում։ Սա, իհարկե, Ռուսաստանի քաղաքականության մաս է կազմում, այսինքն` պետական ծրագիր է։ Ահա ալյուրի պարկի մակնշումը. «Подарок от Российской Федерации. 50 кг мука пшеничная. Производитель: ЗАО Табунский элеватор, Алтайская мельница»։
-Դե, գիտեք ինչ, Ալթայի անտառներից ժամանակին դուրս սողացին մարդակերպ ինչ-որ արարածներ, որոնք, հազար տարի է, պատուհասում են քաղաքակրթության ընթացքին Առաջավոր Ասիայում, հատկապես Հայկական լեռնաշխարհում։ Սակայն վերադառնանք բուն խնդրին. զարմանալի դաշինք է այս հարցում ի հայտ գալիս` ՌԴ և Իսրայել։
-Այո, Իսրայելը ֆինանսավորում է ծրագիրը, Ռուսաստանը այն կենսագործում է։ Ծրագրում ի մասնավորի նշված է հետևյալը. «ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը և Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը, ՄՇԱՂ-ն ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացած նախաճաշը նպաստում է նրանց զարգացման և սնուցման կարգավիճակի բարելավմանը։
«ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ՈՒ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ԻՆՁ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»
-Ո՞րն է ՀՀ կառավարության դիրքորոշումը։
-Կառավարությունը հարցը ներկայացրել է ԱԺ, որպեսզի ԱԺ-ն օրենք ընդունի ցորենի ալյուրի հարստացման մասին։ Օրենքը դեռ ընդունված չէ, բայց հազարավոր երեխաներ կերակրվում են հարստացված սննդամթերքով։ Սա քրեական գործ է, և այն բացահայտելու նպատակով ես դիմել եմ ՀՔԾՀ ղեկավար Աղվան Հովսեփյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Ստացել եմ օդ պարունակող անհասկանալի պատասխաններ։ Չէ՞ որ ես պահանջել եմ քրեական գործ հարուցել ՀՀ քր.օր.-ի 127 հոդվածով։ Նրանք ինձ չեն պատասխանում, առանց օրենքի ընդունման հարստացված սննդամթերքի օգտագործումը ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ։
Եվս մի կարևոր փաստ ներկայացնեմ, որն այս խաբեության գլուխգործոցն է։ Ծրագրի հայաստանյան ջատագովները պնդում են, որ բարձր տեսակի ալյուրը երկաթ չի պարունակում։ Մենք ուտում ենք այդ ալյուրով թխված հացը և բազմաթիվ հիվանդություններ ենք վաստակում։ Ես դիմեցի Էֆ Դի Էյ փորձարարական լաբորատորիա, որը միակն է ՀՀ-ում, որ ունի միջազգային սերտիֆիկատ, և ստացա հետաքրքիր մի եզրակացություն, ըստ որի ՀՀ առողջապահության նախարարությունը բացարձակապես կեղծում է, քանի որ մեկ կիլոգրամ հացի մեջ պարունակվում է 10 մլգ երկաթի ֆոլատ, ոչ թե երկաթի սուլֆատ։
-Ֆոլատի և սուլֆատի տարբերությունը նշեք։
-Ֆոլատը արագ մարսվում է և օրգանիզմին վնաս չի պատճառում։ Իսկ սուլֆատը դեռ պետք է մեր ստամոքսում միավորվի ֆոլիաթթվի հետ, առաջանա երկաթի ֆոլատ։ Այսինքն, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում է, որ ալյուրի մեջ երկաթ չկա, դրա համար ենք հավելումներով հագեցնում հացը, ակնհայտորեն ստում է։ Չէ՞ որ մարդուն մեկ օրում անհրաժեշտ է օգտագործել մոտ 10 մլգ երկաթի ֆոլատ, որպեսզի արյան շրջանառությունը կարգավորվի։ Հղի կնոջն անհրաժեշտ է 18 մլգ ֆոլատ, իսկ երեխաներին` 8-9 մլգ։
-Լավ, ինչպե՞ս խուսափենք այդ համակարգված դավադրությունից։
-Ավելի շատ գործածենք մեր բնության շնորհած կանաչեղենը։ Ի դեպ, անգամ մեր վայրի բույսերը մեծ քանակությամբ երկաթ են պարունակում։ Նաև օգտագործենք «սեռի» տեսակի հաց։
-Մինչ ԱԺ-ն կընդունի կամ կմերժի օրենքը, ի՞նչ վիճակ է հանրապետությունում։
-Վերջերս մամլո ասուլիսում ուռուցքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն և ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը հայտարարեց, որ Լոռու մարզում մանկական քաղցկեղի աճ է նկատվում։ Նրան անմիջապես հեռացրին զբաղեցրած պաշտոնից տարիքի պատճառաբանությամբ։ Առողջապահության նախարարությունում կան ազնիվ և հայրենասեր մարդիկ, ովքեր տեղեկացրել են, որ Հայաստանում զարգանում է գլխուղեղային քաղցկեղը։ Սա պատահական չէ, ինչպես նշեցի, Հայաստանում մոտ 50 հազար երեխա ցորենի հարստացված ալյուրի հացն ու մյուս սննդամթերքն է օգտագործել հինգ տարի շարունակ։ Ցավոք, 2015-ի ապրիլին ենք այս մասին տեղեկացել։
-Առաջ Հայաստան, պայքարենք վասն մեր անկախության և հուսանք, որ ԱԺ-ում կհաղթանակի պետականության զգացողությունը։
-Հուսանք։
Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ