Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Տա­ղան­դով ես չոր­րորդ լի­գա­յի խա­ղա­ցող էի, իսկ գլուխս բարձ­րա­գույն լի­գա­յի էր»

«Տա­ղան­դով ես չոր­րորդ լի­գա­յի խա­ղա­ցող էի, իսկ գլուխս բարձ­րա­գույն լի­գա­յի էր»
11.10.2019 | 02:22
Երբ անգ­լիա­կան «Լի­վեր­պու­լի» ներ­կա­յիս գլ­խա­վոր մար­զիչ Յուր­գեն Կլո­պը նշա­նակ­վեց Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» գլ­խա­վոր, նրան հարց­րին խա­ղա­յին կա­րիե­րա­յից: Նա ար­դեն այն ժա­մա­նակ ա­ռանձ­նա­նում էր ինք­նա­տիպ մտա­ծո­ղու­թյամբ, յու­րօ­րի­նակ խառն­ված­քով ու բնա­վո­րու­թյամբ: Ա­հա թե ինչ ու ինչ­պես է նա պա­տաս­խա­նել տր­ված հար­ցին. «Տա­ղան­դով ես չոր­րորդ լի­գա­յի խա­ղա­ցող էի, իսկ գլուխս բարձ­րա­գույն լի­գա­յի էր: Դրա հա­մար էլ ողջ կյան­քում խա­ղա­ցել եմ երկ­րորդ լի­գա­յում»:
Շատ հե­տաքր­քիր ու ու­սա­նե­լի է նրա կեն­սագ­րու­թյու­նը: Այդ նա է վճ­ռո­րոշ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցել «Մայն­ցի» գլ­խա­վոր մարզ­չին ա­կում­բից հե­ռաց­նե­լու հար­ցում ու դրա­նում ե­ղել է ոչ թե ֆուտ­բո­լիս­տի կա­մա­յա­կա­նու­թյու­նը, այլ թի­մի ճա­կա­տագ­րի նկատ­մամբ շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նը: Այն ժա­մա­նակ պար­զա­պես երկ­րորդ լի­գա­յում հան­դես ե­կող «Մայն­ցը» տակ­տի­կա­կան ա­ռու­մով պար­զա­պես ֆու­րոր ա­րեց գեր­մա­նա­կան ֆուտ­բո­լում: Հե­տաքր­քիրն է այն է, որ երբ մնա­ցած ա­կումբ­նե­րը խա­ղում էին լի­բե­րո­յով ու ե­րեք պաշտ­պա­նով (երկ­րում այս տակ­տի­կա­յի կա­տա­րյալ պաշ­տա­մունք էր), թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Վոլֆ­գանգ Ֆրանկն ան­ցավ չորս պաշտ­պա­նով խա­ղին՝ բարձր պաշտ­պա­նու­թյան պար­տադ­րան­քով: Ա­հա թե որ­տե­ղից են գա­լիս Կլո­պի դա­վա­նած գա­ղա­փար­նե­րը:
Ֆրան­կը ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մար դար­ձավ պաշ­տա­մունք, փո­խա­րե­նը մնա­ցած ա­կումբ­ներն ա­տում էին այս թի­մի հետ հան­դի­պում­նե­րը: Ֆրան­կին հա­ջոր­դած մյուս մար­զիչ­նե­րը ան­ցան պաշտ­պա­նու­թյու­նում ե­րեք ֆուտ­բո­լիս­տի՝ դրա­նով իսկ ու­ժազր­կե­լով թի­մի խա­ղա­ցող­նե­րին, ով­քեր վարժ­վել էին Վոլֆ­գանգ Ֆրան­կի կի­րա­ռած տակ­տի­կա­յին: Այ հենց այս մա­սին էր, որ Կլո­պը, որ­պես թի­մի ա­վագ, ա­սել էր ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյա­նը:
Կլոպն ար­դեն վե­տե­րան էր, երբ խնդ­րեց Էր­հարդ Կրաուտ­ցու­նին հե­ռաց­նել զբա­ղեց­րած պաշ­տո­նից, քա­նի որ նա խոս­տա­ցել էր խա­ղալ չորս պաշտ­պա­նով, մինչ­դեռ պրակ­տի­կա­յում այդ­պես չէր վար­վում: Թի­մի գլ­խա­վոր տնօ­րեն Հայ­դելն էլ հրա­շա­լի հաս­կա­նում էր, որ Ֆրան­կի դա­վա­նած ֆուտ­բոլն ա­ռա­վել հո­գե­հա­րա­զատ է թե ֆուտ­բո­լիստ­նե­րին, թե մար­զա­սեր­նե­րին, դրա հա­մար էլ ո­րո­շեց՝ գլ­խա­վոր մարզ­չի պաշ­տո­նում չկա Յուր­գեն Կլո­պից ա­վե­լի հար­մար թեկ­նա­ծու, քա­նի որ հենց նա է եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տել Ֆրան­կի հետ և ըն­դու­նում է նրա գա­ղա­փար­նե­րը:
Երբ 2001 թվի փետր­վա­րի 28-ին լրագ­րող­նե­րը մամ­լո կոն­ֆե­րան­սի ե­կան՝ «Մայն­ցի» նոր գլ­խա­վոր մարզ­չին տես­նե­լու հույ­սով, սրա­հում նրա փո­խա­րեն հայ­տն­վեց թի­մի պաշտ­պան Յուր­գեն Կլո­պը: Երբ նրան հարց­րին, թե ին­չու է ին­քը ե­կել, նա պա­տաս­խա­նեց. «Հի­մա կար­ծես թե ես եմ թի­մի նոր գլ­խա­վոր մար­զի­չը»:
Կլոպն առ­հա­սա­րակ էքս­ցենտ­րիկ մարդ է, հու­մո­րի ահ­ռե­լի պա­շա­րով, ու նրա հետ զրույց­նե­րը ար­վես­տի ա­ռան­ձին տե­սակ են: Դրանք հա­ճախ ա­վե­լի շատ հան­դի­սա­տես, ա­վե­լի մեծ լսա­րան են հա­վա­քում, քան պրե­միեր լի­գա­յի ա­ռան­ձին խա­ղե­րի տե­սու­թյուն­ներ: Հի­շա­տա­կենք դրան­ցից մե­կը, որ նաև որ­պես այդ­պի­սին կա­յա­ցել է, այս­պես ա­սած, լրագ­րո­ղի ձե­ռամբ: Հար­ցը վե­րա­բե­րել է վնաս­ված­քից հե­տո շարք վե­րա­դար­ձած, մար­զում­ներն ար­դեն սկ­սած Ա­լի­սո­նին՝ թի­մի հիմ­նա­կան դար­պա­սա­պա­հին:
Լրագ­րող -Դուք զար­մա­ցա՞ծ եք այն բա­նից, թե որ­քան ա­րագ վե­րա­կան­գն­վեց Ա­լի­սո­նը:
Կլոպ -Իսկ մենք ի՞նչ ենք ա­սել՝ որ­քա՞ն ժա­մա­նա­կով է նա բա­ցա­կա­յե­լու: Ես ար­դեն չեմ էլ հի­շում:
Լրագ­րող -Մի եր­կու ա­միս:
Կլոպ -Մի եր­կու ա­միս: Իսկ նա որ­քա՞ն է բաց թո­ղել:
Լրագ­րող -Մի եր­կու ա­միս:
Հետևել է Կլո­պի ֆիր­մա­յին ծի­ծաղն ու հա­վաս­տու­մը. «Ա­յո, զվար­ճա­լի է ե­ղել: Ինձ դուր ե­կավ»:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 3139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ