ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թրամփը գրառում է արել Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

Թրամփը գրառում է արել Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ
27.01.2020 | 13:11

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվանը: «Չնայած նա բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ կրքով էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,-գրել է նախագահը: Թրամփը հավելել է, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը ցավակցում են Բրայանտի ընտանիքին:


Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել: Վթարի հետևանքով մահացել է ևս 8 մարդ, նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: Բասկետբոլիստը սպորտային կարիերան ավարտել է 2016-ին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ