Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ապրել մինչև հունվարի 20-ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ

Ապրել մինչև հունվարի 20-ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ
30.11.2024 | 11:52

Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը։

«Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025-ի հունվարի 20-ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։

Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։

Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ-ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։

Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում գործադրում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։

Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է, և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարմանը։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։

Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։

Ապրել մինչև հունվարի 20-ը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ