Տեր Աստված, որ անքննելի են գործերդ
և անչափելի՝ իմաստնությունդ,
մի վերջին անգամ գթա աշխարհի հիմար ազգերին,
թողություն տուր նրանց մեղքերին,
որ արդյունք են մեծամտության,
ինքնահավանության,
ապաշնորհության ու ընչաքաղցության:
Նրանց վերստին դարձրու քո ոչխարները
և հովվիր ինչպես երանելի ժամանակներում,
երբ մարդը դեռ արտաքսված չէր եդեմից: