ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Հայ-ամերիկյան «պատմական փաստաթղթի» հիմնական առանցքը հակառուսականությունն է

Հայ-ամերիկյան «պատմական փաստաթղթի» հիմնական առանցքը հակառուսականությունն է
15.01.2025 | 19:01

Կարդացի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության «պատմական փաստաթուղթը»․ իրականում այդքան երկար-բարակ գրած և գեղեցիկ փաթեթավորած տեքստի հենց առաջին վանկը խոսում է այն մասին, որ փաստաթղթի հիմնական առանցքը հակառուսականությունն է, ինչպես նաև՝ Իրանին ուղղված տողատակային ականները։ Մասնավորապես, այս համագործակցությամբ ԱՄՆ-ը՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում» է Հայաստանի ձեռքերը (հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից հրապարակվող փաստաթղթերում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»)։

Մի մեջբերում հիշյալ փատաթղթից․ «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։ Այս նախադասության մեջ ամբողջովին ամփոփված է այն իրական դիրքորոշումը, որով Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ը փորձելու է դառնալ հեգեմոն և դա անելու է իր վաղեմի բարեկամ Թուրքիայի ձեռամբ, իսկ փաշինյանական աչքկապոցին ընդամենը ծխածածկույթ է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ծառայում է ոչ հայկական օրակարգին, նախօրեին վերահաստատեց, թե իրականում ով է իր տարածաշրջանային «պարտնյորը»։ Ըստ էության, ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմնական խաղացողը լինելու է Թուրքիան, և հենց նա է «կյանքի կոչելու» այն գաղափարներն ու խոստումները, որոնք «աննախադեպ» փաստաթղթով ամրագրել են հայաստանյան կառավարիչները։

Ի դեպ, Նիկոլն իր խոսքում քանիցս ակնարկել է ՀՀ-ում թուրքական ներկայության վերաբերյալ ունեցած լոյալ դիրքորոշումը և, ըստ ամենայնի, առաջիկայում իր խոսույթում այդ մասով առավել լայն բացվածքով տիրաժավորումներ կանի։ Ավելին, չի բացառվում, որ մոտ ժամանակներս, ասենք, հայտարարվի, որ Եվրաատլանտյան դաշինքի որևէ ծրագրի շրջանակում անցկացվում են ՀՀ-ՆԱՏՕ (տվյալ դեպքում՝ Թուրքիա) զորավարժություններ։ Կամ, ասենք, մի փուլում հայտարարվի, որ Թուրքիան հանդիսանում է մեր տարածաշրջանային կարևոր «գործընկերը»։

Իրականում հիշյալ փաստաթղթի մյուս առանցքային կետը, որն ամփոփված է էներգետիկ ոլորտում համագործակցության հատվածում, Հայաստանի ատոմակայանի հարցն է, որի շահագործումը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պարտադրմամբ կդադարեցվի, ենթադրում եմ՝ ինչ-որ նոր խոստման դիմաց։ Դե, իսկ թե ինչ հետևանքներ այն կունենա ՀՀ տնտեսության ու էներգետիկ անվտանգության վրա, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։

Եթե անկեղծ՝ մնացածը ձևական ու արարողակարգային բառակույտ է ու դատարկաբանություն, որի մասին լսել ենք մի քանի հազար անգամ՝ «մարդու իրավունքներ, ժողովրդավարության կայացում, ազատ խոսք, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն, մշակույթ, կրթություն» և նմանօրինակ այլ լոլոներ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ