Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Երևանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունը հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին

Երևանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունը հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին
15.01.2025 | 23:45

Եթե դեմ չեք, մի փոքր դասագրքային խոսենք:

Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայացնում Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական «փորձագետները»:

Մինչդեռ՝

1. միջազգային հարաբերություններում ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է հստակ ձևավորված ու գործող իրավապայմանագրային բազա,

2. ռազմավարական հարաբերությունների հաստատմանը նախորդում է բանակցային գործընթաց՝ աշխատանքային բանակցություններից մինչև առաջին դեմքերի միջև անցկացվող (հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը),

3. ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվում է երկրի առաջին դեմքի կողմից, մնացած բոլոր դեպքերում գործ ունենք երկրորդական նշանակության փաստաթղթի հետ (կանոնադրություն, հուշագիր և այլն),

4. երկրի առաջին դեմքերի կողմից ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բացառապես այդ երկրների օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո:

Երևանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն այս իմաստով ունի բացառապես քաղտեխնոլոգիական, խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն: Այն հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին, երբ ԱՄՆ-ի 47-րդ նախագահն արդեն դե-յուրե սահմանի իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները:

Իսկ եթե այս առումով կասկածներ ունեք, հիշեք, թե ինչ կարևոր միջազգային համաձայնագրերից ու պայմանագրերից է հետ կանչել ԱՄՆ-ի ստորագրությունը Թրամփն իր առաջին նախագահության տարիներին (կլիմայի մասին Փարիզի համաձայնագիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ և այլն):

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ