Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հունվարի 21-ից հետո

Հունվարի 21-ից հետո
21.01.2025 | 06:57

Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի քաղաքականությունը ՈՒկրաինայի նկատմամբ հունվարի 21-ից հետո:

Երևի թե ամենահետաքրքրող ու իրարամերժ կարծիքների տեղիք տվող հարցն է սա:

ՈՒ որպեսզի ինձ, հարգարժան իմ ընթերցողները, քամահաարանքով գուշակ չանվանեն, ներկայացնեմ այդ հարցի վերաբերյալ բնորոշիչ մի փաստ:

Մայքլ Թյորները ազատվել է Կոնգրեսի «Հետախուզության կոմիտեի» խորհրդի նախագահի պաշտոնից:

Մայքլ Թյորները Օհայո նահանգից ընտրված, ուղն ու ծուծով հանրպետական պատգամավոր է:

Նա յառի հակապուտինական է: Հրապարակային իր ելույթներում նա մշտապես պահանջում էր առավել աջակցություն Զելենսկու կառավարությանը: Եվ ավելի ծանր պատժամիջոցներ ՌԴ - ի նկատմամբ:

Հիմա, բառացի մեջբերում Մայքլ Թյորների, իր ազատման մասին հայտարարությունից.

«Հինգշաբթի օրը, ինձ իր մոտ հրավիրեց Ներկայացուցիչների պալատի սպիկեր Ջոնսոնը և հայտնեց,

որ ինքը հանձնրարություն է ստացել Թրամփից, ինձ հեռացնել ոչ միայն Կոմիտեի խորհրդի նախագահի պաշտոնից ,այլև ընդհանրապես հանել կոմիտեի կազմից»:

Կարծում եմ, անչափ խոսուն շտրիխ է հասկանալու հունվարի 21-ից հետոի կատարվելիք գործողությունները:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ