- Հարևան, էկա ասեմ, որ էրեկ չդիմացա ու նորից կնկաս ուղարկեցի էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելու ու կարևոր լուրեր իմանալու։
- Բայց կոֆեի փողը դու էիր չէ՞ տալիս։
- Կոֆեն էս ասում, Ալիևը դրանց առաջ ա անընդհատ պայմաններ դնում, դրանք էլ՝ իմ։
- Ի՞նչ պայման։
- Էս անգամ էդ անտերը կոֆեի հետ տժվժիկ էլ էր ուզել։
- Ուղարկեցի՞ր։
- Բա ի՞նչ անեի, շուտվանից գերագույնից լուր չկար։
- Գոնե մի բան իմացա՞վ։
- Էս անգամ՝ ցնդելու ու ցբխվելու բան։
- Հլը պատմի։
- Ուրեմն, գերագույնը արդեն գլխի ա ընկել, որ ինչ պայման էլ կատարի ու ինչքան էլ կատարի՝ մեկ ա, Ալիևը խաղաղության պայմանագիրը չի ստորագրելու, ու որոշել ա ձիու քայլ անի։
- Էդ ո՞րն ա։
- Ուզում ա պատերազմի պայմանագիր առաջարկի։
- Այ քեզ բան, էդ ձիու քայլ չի, Վաղո, էդ խոզի քայլ ա, վայթե էն խոզը հուշած կլնի։
- Էդ կարևոր չի, կարևորը արդյունքն ա։
- Ի՞նչ արդյունք։
- Ալիևը որ լսի պատերազմի պայմանագրի մասին՝ հաստատ կշշկռվի։
- Դե հա, կարող ա մի երկու ժամ շշկռված մնա, բայց հետո կուզենա ստորագրի, չէ՞։
- Այ էդտեղ գերագույնը իր պայմանները կներկայացնի, բա լավ է՞ր, որ անընդհատ դրանք էին ներկայացնում։
- Էդ ի՞նչ լավ բան ասիր, Վաղո, կարող ա՞ Արցախը հետ ուզի։
- Չէ։
- Նախիջևանը կուզի՞։
- Չէ։
- Ուրեմն Ադրբեջանով միջանցք կուզի՞ մինչև Թուրքմենստան։
- Դե չէ, էլի, գերագույնին էդպիսի բաներ չեն հետաքրքրում։
- Բա ի՞նչ կուզի։
- Ահագին փող ու լիքը կադրեր։
- Ի՞նչ կադրեր։
- Բա չես լսե՞լ, գերագույնը ասել ա, որ իրա կադրերը փթիրներ են ու պիտի Ալիևից ուզի։
- Բայց Ալիևը պատերազմի համար դրանք էլ կտա, մենակ թե պայմանագիրը ստորագրվի։
- Ձև չկա, գերագույնը որոշել ա ամեն անգամ մի քանի պայման դեմ տա ու դրա քթից բերի։
- Բա որ Ալիևը զզվի ու առանց պայմանագրի պատերազմ սկսի՞։
- Էդքան ա՞ խելքդ։ Գերագույնը ամեն ինչ կարդացել ա ու քննարկել, առանց պայմանագրի Ալիևը չի կարա պատերազմ սկսի։
Կարո Վարդանյան