ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այս պատերազմն էականորեն տարբերվում է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներից

Այս պատերազմն էականորեն տարբերվում է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներից
17.06.2025 | 13:53

«Երրորդ համաշխարհային» պատերազմը, որպես կայացած իրողություն, արդեն ընդունում են մասնագիտական լայն շրջանակները: Ոմանք դեռ վիճարկում են սա, որովհետև այն և՛ իր դրսևորումներով, և՛ ընթացքով էականորեն տարբերվում է մարդկության երեք-չորս-հազարամյա պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներից և նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմից: Այս պատերազմը դրոնների, հրթիռների, ավիացիայի, էլեկտրոնային բարդ սարքավորումների, տիեզերական հետախուզության, կենսական համակարգերի հեռահար ոչնչացման, պատժամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների պատերազմ է: Առանձնահատուկ է նաև, այսպես կոչված, «միջնորդավորված պատերազմ» եզրույթի մուտքը ռազմագիտական և քաղաքագիտական հանրության խոսույթի մեջ: Արևմուտք բևեռը՝ ( ԱՄՆ, ԵՄ, Իսրայել և նրանց դաշնակիցներ) պատերազմում են Ռուսաստանի և Իրանի դեմ: Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններն ընթանում են Ուկրաինայում, արևմտյան ոչ մի պետություն Ռուսաստանին պատերազմ չի հայտարարել, բայց նրանց մեծ մասը իր ռազմատնտեսական ռեսուրսը ներդրել է պատերազմի մեջ: Իրան-Իսրայել պատերազմը դրոնների և հրթիռների «վոլեյբոլ» է հիշեցնում, նրանք չունեն ցամաքային սահման, և՛ իրանական, և՛ իսրայելական բանակներն ու ցամաքային մարտական տեխնիկան մարտ չեն վարում: Մյուս առանձնահատկություններն էլ արդեն հետազոտվում են ռազմական մասնագետների կողմից: Եվ վերջին թարմ իրողությունն այն է, որ առավել մեծ թվով պետություններ են արտահայտում իրենց անհամաձայնությունը Արևմուտքին: Արաբական և մուսուլմանական 21 երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի գործողություններն Իրանի նկատմամբ՝ որակելով դրանք որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, և կոչ արել անհապաղ դեէսկալացիայի և Իսրայելի գործողությունների դադարեցման:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8268

Մեկնաբանություններ