ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքերի մարտավարությունն է` նախ քեզ շոյում են, հետո՝ ոչնչացնում

Թուրքերի մարտավարությունն է` նախ քեզ շոյում են, հետո՝ ոչնչացնում
03.11.2025 | 12:53

Մուստաֆա Քեմալից հետո, Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահը Իսմեթ Ինոնյուն էր։

Մի քանի հետաքրքիր միտք Ինոնյուից.

Իսմեթ Ինոնյու` 1923 թ.

«Քրդերը և թուրքերը` մեկը մյուսից երկու անբաժանելի մուսուլմանական ժողովուրդներ են։ Որպես քուրդ, ես խոսում եմ քրդերի անունից. քուրդ ժողովուրդը ցանկանում է մնալ թուրքերի հետ և չի ցանկանում առանձին պետություն»։

Իսմեթ Ինոնյու` 1925 թ․

«Թուքերին, ովքեր կամուսնանան քրդուհիների հետ, պետք է տրվեն հավելյալ իրավունքներ։ Քրդերը պետք է կարճ ժամանակում ասիմիլացվեն, իսկ Դիարբեքիրը, Երզնկան ու Բիթլիսը պետք է դառնան թուրքական կենտրոններ»։

Իսմեթ Ինոնյու` 1930 թ.

«Այս երկրում միայն թուրք ժողովուրդը կարող է ներկայացնել էթնիկ և ռասայական իրավունքների մասին պահանջներ։ Ո՛չ մի այլ էլեմենտներ դրա իրավունքը չունեն»։

Իսմեթ Ինոնյու` 1937 թ.

«Ես անձամբ կայցելեմ Ելյազիգում աղջիկների ինստիտուտ, որպեսզի համոզվեմ, որ այնտեղ քուրդ վայրենի աղջիկներին դարձնում են քաղաքակիրթ երիտասարդ թրքուհիներ»։

Սա Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի կերպափոխումն էր 14 տարվա ընթացքում։

Սա նաև թուրքերի մարտավարությունն է` նախ քեզ շոյում են, հետո քեզ ոչնչացնում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ