Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի
12.11.2025 | 12:12

Ի՞նչ կապ ունեն հոգևորականների անձնական կյանքի հարցերը Հայաստանի պաշտպանունակության, բանակի մարտունակության, բանակի սպառազինության, սահմանների պաշտպանվածության խնդիրների հետ:

Ո՛չ մի:

Ի՞նչ կապ ունեն այդ խնդիրները, ենթադրենք, հանցագործությունների շոշափելի աճի կամ, ասենք՝ տնտեսական մրցակցության անկման, տնտեսության օլիգարխացման հետ:

Երիցս՝ ո՛չ մի:

Շա՞տ է ուզում Փաշինյանը, թող հրաժարական տա, դիմի հոգևոր աստիճան ստանալու համար, Հայոց պատմությունից, հայերենից ու գրաբարից գրավոր քննություն հանձնի, հագնի սքեմը, վերցնի բուրվառն ու խաչը, ու՝ առա՜ջ... Ինչպես ասվում է՝ «աղոթի՛ր, Նիկողայոս, աղոթի՛ր...»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն, որ կառավարության ղեկավարը և նրա գլխավորած կառավարությունը չեն կարողանում կատարել իրենց պարտավորություններն ու պարտականությունները, դրժում ու ոտնահարում են իրենց իսկ տված, փաստաթղթավորված խոստումները, այ դա է առաջնայինը: Դրա պատճառով են մեր երկիրն ու ժողովուրդն այս օրին ու վիճակին հասել: Ա՛յ, նման կառավարությունը պետք է պաշտոնաթող, եթե կուզեք՝ պաշտոնալույծ լինի՝ դրա համար օրենքով սահմանված եղանակներով ու ճանապարհով: Իսկ երբ պաշտոնաթող լինեն, որքան ուզում են, թող ամեն մեկն իր անկյունում սաղմոս կարդա...

Առհասարակ, իրական պետական գործիչը որոնում է խնդիրների լուծումներ՝ պետության ու ժողովրդի համար: Իսկ պոպուլիստ դեմագոգները որոնում ու գտնում են իրենց չգործունեությունն արդարացնելու պատրվակներ, պատճառներ, «կռուտիտներ» ու այդպես շարունակ:

Փաշինյանիզմը պետության համար նույնն է, ինչ որոմը՝ արտի:

Ի դեպ, բոլորը, կարծում ենք, գիտեն, որ որոմը մոլախոտ է, բայց երևի միայն բուսաբանները կիմանան, որ որոմը հենց հացազգի է ու շփոթության աստիճան նման է ցորենի, ուստի, երբեմն դրան «կեղծ ցորեն» են անվանում: Այդպես է, սակայն բանն այն է, որ որոմը թունավոր է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ

tle="Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը" />
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը