«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մեծ փողն իր համար ճանապարհ է հարթում մարդկության կյանքի բարձր մակարդակի գործերին խառնվելու համար

Մեծ փողն իր համար ճանապարհ է հարթում մարդկության կյանքի բարձր մակարդակի գործերին խառնվելու համար
16.03.2025 | 16:32

Մարդկանց ու մարդկային տարբեր մասշտաբի համակարգերի փոխազդեցության ու սեփական ազդեցության զոնաների և հեղինակության դինամիկայի ու կայունացման ժամանակ օգտվում են տարբեր տեսակի ուժերից ու միջոցներից, ներառյալ՝ պարզունակ ֆիզիկական ուժը, պետական մակարդակի ոչնչացման ուժն ու միջոցները, հարստության ու դրա ավելի բյուրեղացված տեսակի՝ կապիտալի ուժը, բարոյահոգեբանական տեսակի ուժերը և այլն։

Եթե այս հարցին մոտենանք ժամանակագրական կարգով, ապա ուժային հիերարխիայում իրենց հնարավորություններով ու ազդեցիկությամբ առաջին տեղում եղել և մնում են ֆիզիկական ոչնչացման ուժերն ու միջոցները։

Հնուց ի վեր, մարդկանց փոխազդեցության և գոյության պայքարում ուժային հիերարխիայում ավելի ցածր տեղ են զբաղեցրել հարստությունը, փողը և մեր ժամանակներում էլ՝ կապիտալը, մանավանդ, բանկային համակարգի միջոցներով կազմակերպված կապիտալը։

Այն հանգամանքը, որ մարդիկ փող շատ են սիրում, իսկ ցանկացած մարդկային բարդ համակարգ, այդ թվում նաև պետությունները, ղեկավարվում են մի բուռ, տվյալ պայմաններում, ազդեցիկ և «ճկուն» մենթալիտետով մարդկանցով, մեծ փողը իր համար ճանապարհ է հարթում մարդկության կյանքի բարձր մակարդակի գործերին խառնվելու համար։

Հնուց ի վեր հայտնի է եղել նաև մի այլ իրողություն՝ մեծ հարստություններն ու իմպերիաները մշտապես կործանվել են իրենց հարևան բիրտ ֆիզիկական ուժի կողմից։

Մյուս կողմից էլ, կյանքը փողով ու կաշառքով փրկելու ջանքերը միշտ էլ խնդրողի ու ավելի ստորադաս դիրքում են եղել վայրագ ֆիզիկական ուժի դիմաց։

Այս նույն տենդենցը, շատ ավելի բարձր մակարդակով, ուժի մեջ է նաև մեր ժամանակներում, և դրա անմիջական արտահայտությունը հզոր պետական մակարդակի ուժերի և վերպետական կապիտալի փոխհարաբերություններն են։

Դրանք հանգում են այն բանին, որ մասնավոր սեփականության անձեռնմխելիության պայմաններում, ինչքան էլ ազդեցիկ լինեն փողը, բանկային կապիտալը և դրա վերպետական տեսակը, դրանք, առանց հենվելու որևէ պետական բնույթի հզոր ֆիզիկական ուժի վրա, չեն կարող ծավալել իրենց գործունեությունը։

Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության տեսանկյունից և՛ պետությունը, և՛ վերպետական կապիտալը դիտվում են որպես որոշակի հնարավորություններով մարդկային համակարգեր, որոնք կարող են ծավալել ինչ-որ բարդության մակարդակ ունեցող գործունեություն։

Ամեն մի մարդկային համակարգի գործունեությունը բնութագրվում է իր էֆեկտիվությամբ ու արտադրողականությամբ և, այս իմաստով, կապիտալի, մանավանդ, վերպետական կապիտալի գործունեության էֆեկտիվությունը առանց շատ լուրջ ֆիզիկական հենարանի կլինի շատ ցածր և ոչ պիտանի բարձր մակարդակի գոյության պայքարում։

Այս հանգամանքն ունի արմատական նշանակություն ներկա աշխարհաքաղաքական դինամիկան հասկանալու և դրա հիման վրա որակական բնույթի կանխատեսումներ անելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ