Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայ կոալիցիա՜, հայ ընդդիմությո՜ւն, հայ խորհրդարա՜ն, հայ փե՜տ...

Հայ կոալիցիա՜, հայ ընդդիմությո՜ւն, հայ խորհրդարա՜ն, հայ փե՜տ...
24.10.2008 | 00:00

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Ազգային ժողովի այս քառօրյայում ազգիս ընտրյալներից իմացանք, որ գոյություն ունեն «գունավոր մամուլ», «վարձու բանակ», «ընդդիմադիր-օպոզիցիա և դիմադիր-օպոզիցիա»: Շատ են, է՜, խելոք: Իսկ ընդհանրապես, այս շաբաթ ամենից «հերսոտածը» ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանն էր: ԲՀԿ-ական փոխխոսնակի նյարդերը տեղի էին տալիս, երբ պատգամավորները խախտում էին ժամանակացույցը։ «Այսպես եք, էլի, վարվում գործընկերների հետ»,- ծիծաղելով նկատեց Վահան Հովհաննիսյանը` «ժամանակի մեջ չտեղավորվելուց» և հերթական ռեպլիկը վաստակելուց հետո: Այս քառօրյայում մի պահ Ռոբերտ Քոչարյանի «շունչն» էլ զգացինք Հովիկ Աբրահամյանի բերանով: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով նախարարին և հարց տվող պատգամավորին, ԱԺ նորընտիր նախագահը ժպիտով հորդորեց. «Աշխատենք միասին»: Չէ, չեն մոռացվում երբեմնի տերերն ու նրանց կարգախոսները:
Սակայն այս շաբաթ ուշագրավը ԱԺ օրակարգում ներառված հարցերն էին, որոնց շրջանակներում քննադատական գրոհի ենթարկվեց «Ժառանգություն» կուսակցությունը: Նախ, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու առիթով ընդդիմության հնչեցրած կծու հարցադրումներին ի պատասխան կոալիցիան «տակ չմնաց»: «Որ քեզ կանչում են հանձնաժողովի աշխատանքներին, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, գայիր, չթողնեիր անվստահություն լիներ»,- հակադարձեցին: Քննադատեցին «Ժառանգությանը» ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ժամկետը երկարաձգեցին, շնորհակալություն ասաց Նիկոյանը: Վերջն էլ՝ բա էղա՞վ, էս ո՞նց եք խոսում խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժի մասին ու անմիջապես էլ անցան հաջորդ օրինագծին` խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացմանը: Ոնց պտտվում ենք, էլի «բարձրացնում են»: Հայ կոալիցիա՜, հայ ընդդիմությո՜ւն, հայ խորհրդարա՜ն, հայ փե՜տ... Տեսնես ո՞վ է ստեղծել էս բոլորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5897

Մեկնաբանություններ