Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Ասում են…

Ասում են…
06.02.2026 | 15:00

Բաքուն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ։ Դա բռնություն էր, դատաստան, ոչ թե դատավարություն։ Եվ տեղի ունեցածի համատեքստում նույնիսկ աշխարհի ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու է յուրաքանչյուր հայ ստիպված եղել լքել իր հողը, տները, գերեզմանատները և եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։

Զարմանալի զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Էմիրություններում ստացան «Մարդկային եղբայրության համար» մրցանակը։ Փաշինյանի և Ալիևի եղբայրության մեջ կարելի է չկասկածել: Ինչպես որ կասկած չկա Փաշինյանի դավաճանության մեջ, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը և նրա հայրենակիցների վտարումը իրենց պատմական հողերից: Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, որոնք վերընտրվելու համար թակում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների և նույնիսկ Ռուսաստանի դռները, մատը մատին չեն տվել իրենց հայրենակիցներին, մեր ընկերներին և բարեկամներին գերությունից ազատելու համար: Այդ ամոթը հավերժ կմնա նրանց հետ։

Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ

Դիտվել է՝ 127955

Մեկնաբանություններ